Ռիադի նիստում Թրամփի հակաիրանական դիրքորոշումները
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում իսլամական երկրների մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ:
Տարածաշրջան այցելության ժամանակ իրեն ԱՄՆ-ի ժողովրդի սիրո, հույսի ու բարեկամության պատգամաբերը համարող Դոնալդ Թրամփը խորհրդանշական ու կարևոր է համարել իր առաջին արտասահմանյան այցը՝ իսլամ աշխարհի սիրտ՝ Սաուդյան Արաբիա:
Ահաբեկչության դեմ պայքարը բարության ու չարիքի միջև կռիվ համարելով, Թրամփը իսլամական երկրներին կոչ է արել վճռականորեն պայքարել իսլամական ծայրահեղականության դեմ:
Մայիսի 21-ին, մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որոնց մեծ մասը միջազգային կազմակերպությունների կողմից բազմիցս մեղադրվել են մարդու իրավունքների խախտման մեջ, Դոնալդ Թրամփը որևէ քննադատություն չի ուղղել այդ երկրների մարդու իրավունքների վիճակի դեմ:
Իհարկե այդ վերաբերմունքի պատճառը պարզ է : Որովհետև ամերիկացի այս մեծ վաճառականը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ ստորագրել է շուրջ 500 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր: Սաուդյան Արաբիայի կառավարության մեծ թվով քննադատներ ԱՄՆ-ի հետ կնքված այդ պայմանագրերը կաշառք են համարում, Թրամփի կառավարությանն իրենց հետ համընթաց դարձնելու համար:
Ասիայի արևմուտքի զարգացումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը ճգնաժամ է առաջացրել տարածաշրջանում, որն առաջնորդվում է Սիոնիստական ռեժիմի հետ քայլ պահող Սաուդյան Արաբիայի, Քաթարի և մի շարք այլ երկրների կողմից:
Հետևաբար ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող ահաբեկչության դեմ պայքարում, որևէ բարի կետ չի նկատվում և տարածաշրջանի ժողովուրդները տուժում են ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային գործընկերների բռնություններից:
Այսօր էլ ԱՄՆ-ի նախագահը նման հայտարարություններով փորձում է նոր կոալիցիա ձևավորել Իրանի դեմ: Կիրակի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է. «Թրամփի այս հայտարարություններն արդյոք քաղաքականության են վերաբերում, թե նա փորձում է այդպիսով 480 միլիարդ դոլար կորզել Սաուդյան Արաբիայից»:
Այսօր աշխարհի հանրային կարծիքը գիտի, որ 2001 թ. 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, թալիբներին ու Ալ-Ղաիդային ոչնչացնելու պատրվակով, Իրաքի և Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի հարձակումները ոչ միայն օգուտ չբերեցին տարածաշրջանին, այլև տարածեցին անապահովությունն ու ահաբեկչությունը և որպես ահաբեկչության նոր երևույթ, ի հայտ եկավ ԻԼԻՊ-ը, որը պատերազմը տարածեց ողջ տարածաշրջանում, որպեսզի ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան կարողանան Միջին Արևելքի քարտեզը կազմել այնպես ինչպես իրենք են կամենում:
Ակնհայտ է, որ Իրանի իսլամական հանրապետությունը շնորհիվ իր հզոր ժողովրդի և ժողովրդավարական համակարգի, երբեք չի ենթարկվելու տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրություններին և թույլ չի տալու լարվածություն առաջացնել տարածաշրջանում: