Միջազգային օրենքների շրջանակում պետք է պայքարել ահաբեկչության դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62730-Միջազգային_օրենքների_շրջանակում_պետք_է_պայքարել_ահաբեկչության_դեմ
ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնատեղիում ԻԻՀ մշտական դեսպան Ռեզա Նաջաֆին ընդգծել է, որ միջազգային օրենքների շրջանակում պետք է պայքարել ահաբեկչության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2017 13:56 Asia/Tehran
  • Միջազգային օրենքների շրջանակում պետք է պայքարել ահաբեկչության դեմ

ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնատեղիում ԻԻՀ մշտական դեսպան Ռեզա Նաջաֆին ընդգծել է, որ միջազգային օրենքների շրջանակում պետք է պայքարել ահաբեկչության դեմ:

ՄԱԿ-ի հանցագործության և արդարության հանձնաժողովի տարեկան նիստի ընթացքում, Ռեզա Նաջաֆին  ասել է.-«Անհրաժեշտ է միջազգային ջանքերով և փորձերի փոխանակմամբ պայքարել կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ»:

Երկուշաբթի օրը Վիենայում մեկնարկել է հանցագործության կանխարգելման հանձնաժողովի 26-րդ շրջանի նիստը:  Նիստի ընթացքում կքննարկվի նաև միջազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչության դիմակայման հարցը: 

Ահաբեկչության դեմ պայքարը համաշխարհային կարևորություն ունի, քանի որ ահաբեկչությունը չի բաժանվում լավ ու վատի և սահմաններ չունի: Հետևաբար ահաբեկչությունն իր բոլոր ձևերով սպառնում է միջազգային անվտանգությունը: 

Հենց այդ պատճառով հավաքական անվտանգությունը պահպանելու նպատակով պետք է միջազգային մակարդակում պայքար տանել ահաբեկչության դեմ: Ահաբեկչության դեմ պայքարը նույնպես համարվում է միջազգային հանձնառություն: 

Ահաբեկչության դեմ պայքարում երկրների մասնակցությունը  կբարձրացնի միջազգային համակարգի հեղինակությունը, սակայն այն ինչ այսօր ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո  աշխարհի որոշ երկրների կողմից իրականացվում է ռազմական լծակի օգտագործմամբ, միայն ծառայում է նրանց շահերին և չի օգնում համաշխարհային կամ տարածաշրջանայաին խաղաղության հաստատմանը:

Անկասկած Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և Ալ-Նուսրա ահաբեկչական խմբերը ստեղծվել են Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի որոշ երկրների ֆինանսական ու սպառազինական աջակցությամբ : Այս քայլերը հակասում են միջազգային օրենքներին քանի որ ոտնահարում են երկրների ինքիշխանությունը և անապահովություն ու պատերազմ են հրահրում տարբեր երկրներում: 

Ներկայումս այս գործընթացը  ճգնաժամ է առաջացրել աշխարհում և սպառնում է միջազգային անվտանգությանը: 

ՄԱԿ-ի հռչակագրի և միջազգային օրենքների տեսակետից, նման քայլերը հակասում են միջազգային օրենքներին և վկայում են բռնության կիրառման մասին:  Սակայն որոշ երկրներ օգտագործելով իրենց ազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, փորձում են օրինականացնել այլ երկրներում միջամտությունը: Մինչդեռ ահաբեկչության դեմ պայքարում պետությունների կողմից վերցրած քայլերն այն ժամանակ կարող են ազդեցիկ համարվել, եթե համընկնեն ահաբեկչության դեմ մղվող պայքարում միջազգային ջանքերի հետ: Այդ դեպքում արդյոք հնարավոր է ասել թե ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի նման երկրների կողմից իրականացված ոտնձգությունները կատարվում են ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:

Ինչպես ընդգծել է  ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնատեղիում ԻԻՀ մշտական դեսպան Ռեզա Նաջաֆին , ահաբեկչությունը ոչ մի առնչություն չունի որոշակի կրոնի, մշակույթի կամ ազգության հետ: Եվ այդ երևույթի դեմ պայքարը  պահանջում է ՄԱԿ-ի հռչակագրի շրջանակում տարած միջազգային ջանքեր: