Միջազգային օրենքների շրջանակում պետք է պայքարել ահաբեկչության դեմ
ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնատեղիում ԻԻՀ մշտական դեսպան Ռեզա Նաջաֆին ընդգծել է, որ միջազգային օրենքների շրջանակում պետք է պայքարել ահաբեկչության դեմ:
ՄԱԿ-ի հանցագործության և արդարության հանձնաժողովի տարեկան նիստի ընթացքում, Ռեզա Նաջաֆին ասել է.-«Անհրաժեշտ է միջազգային ջանքերով և փորձերի փոխանակմամբ պայքարել կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ»:
Երկուշաբթի օրը Վիենայում մեկնարկել է հանցագործության կանխարգելման հանձնաժողովի 26-րդ շրջանի նիստը: Նիստի ընթացքում կքննարկվի նաև միջազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչության դիմակայման հարցը:
Ահաբեկչության դեմ պայքարը համաշխարհային կարևորություն ունի, քանի որ ահաբեկչությունը չի բաժանվում լավ ու վատի և սահմաններ չունի: Հետևաբար ահաբեկչությունն իր բոլոր ձևերով սպառնում է միջազգային անվտանգությունը:
Հենց այդ պատճառով հավաքական անվտանգությունը պահպանելու նպատակով պետք է միջազգային մակարդակում պայքար տանել ահաբեկչության դեմ: Ահաբեկչության դեմ պայքարը նույնպես համարվում է միջազգային հանձնառություն:
Ահաբեկչության դեմ պայքարում երկրների մասնակցությունը կբարձրացնի միջազգային համակարգի հեղինակությունը, սակայն այն ինչ այսօր ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո աշխարհի որոշ երկրների կողմից իրականացվում է ռազմական լծակի օգտագործմամբ, միայն ծառայում է նրանց շահերին և չի օգնում համաշխարհային կամ տարածաշրջանայաին խաղաղության հաստատմանը:
Անկասկած Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և Ալ-Նուսրա ահաբեկչական խմբերը ստեղծվել են Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի որոշ երկրների ֆինանսական ու սպառազինական աջակցությամբ : Այս քայլերը հակասում են միջազգային օրենքներին քանի որ ոտնահարում են երկրների ինքիշխանությունը և անապահովություն ու պատերազմ են հրահրում տարբեր երկրներում:
Ներկայումս այս գործընթացը ճգնաժամ է առաջացրել աշխարհում և սպառնում է միջազգային անվտանգությանը:
ՄԱԿ-ի հռչակագրի և միջազգային օրենքների տեսակետից, նման քայլերը հակասում են միջազգային օրենքներին և վկայում են բռնության կիրառման մասին: Սակայն որոշ երկրներ օգտագործելով իրենց ազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, փորձում են օրինականացնել այլ երկրներում միջամտությունը: Մինչդեռ ահաբեկչության դեմ պայքարում պետությունների կողմից վերցրած քայլերն այն ժամանակ կարող են ազդեցիկ համարվել, եթե համընկնեն ահաբեկչության դեմ մղվող պայքարում միջազգային ջանքերի հետ: Այդ դեպքում արդյոք հնարավոր է ասել թե ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի նման երկրների կողմից իրականացված ոտնձգությունները կատարվում են ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Ինչպես ընդգծել է ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնատեղիում ԻԻՀ մշտական դեսպան Ռեզա Նաջաֆին , ահաբեկչությունը ոչ մի առնչություն չունի որոշակի կրոնի, մշակույթի կամ ազգության հետ: Եվ այդ երևույթի դեմ պայքարը պահանջում է ՄԱԿ-ի հռչակագրի շրջանակում տարած միջազգային ջանքեր: