Բաթումիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62782-Բաթումիում_հանդիպել_են_Վրաստանի_Թուրքիայի_և_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարները
Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների 5-րդ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2017 08:26 Asia/Tehran
  • Բաթումիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների 5-րդ հանդիպումը:

Հանդիպմանը Ֆիքրի Ըշըքը , Զաքիր Հասանովը և Լևոն Իզորիան կարևորել են կիբեր ոլորտի և նավթի ու գազի խողովակագծերի անվտանգության ապահովումը: Նախարարները ցանկություն են հայտնել ընդլայնել համատեղ զորավարժությունների մասշտաբները:

Եռակողմ նիստից առաջ,  երեք երկրի պաշտպանության նախարարները հանդիպել էին Թբիլիսիում: Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների երկխոսությունը ծավալվել է ռազմական համագործակցությունը խթանող անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստմանն ուղղված ջանքերի շուրջ:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի 5-րդ եռակողմ նիստը կարելի է տարածաշրջանում նպատակների իրականացմանը մոտենալու փորձ գնահատել:

Բաքվի կառավարությունը, Հայաստանին ճնշելու նպատակով, ակտիվ ներկայություն է ցուցաբերում վերջին նիստին: Վրաստանի ղեկավարները ևս նպատակներ ունեն Ռուսաստանի դեմ և ենթադրում են, որ տարածաշրջանի մյուս երկրների օգնությամբ կարող են իրականացնել իրենց նպատակները: Իսկ Անկարայի պետայրերը փորձելով պահպանել Թուրքիայի շահերը, հարևանցիորեն միտում են ապահովել տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների շահերը: Ադրբեջանի տեղաշարժերն իրականացվում են այն դեպքում, երբ Ալիևի կառավարությունը վերջին երեք տարիներին ակնհայտորեն վերակառուցել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Թուրքիան ևս ջանքեր է տանում ՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ մտնելու համար: Մոսկվայի հետ Անկարայի կառավարության հարաբերություններն այնքան են բարդացել, որ Թուրքիայի պետայրերը փորձում են վերականգնել կորցրածը: Իսկ Վրաստանը շարունակում է Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ունենալ: 

Թվում է, որ պաշտպանության նախարարների մակարդակում հանդիպումներ կազմակերպրլով, երեք երկիրը փորձում են հանդարտեցնելով Հայաստանի և ԼՂ-ի հայերին, նրանց զգուշացնել ՝ սահմանային սկզբունքները հարգելու կապակցությամբ: Հայաստանը տարածքային խնդիրներ ունի երեք երկրի հետ և իր ողջ կարողությունը կենտրոնացրել է նրանց քաղաքականությունների դատապարտման վրա: Այդ իսկ պատճառով, չի թվում, թե եռակողմ նիստ անցկացնելով, հնարավոր կլինի թուլացնել տարածաշրջանում ՀՀ-ի դիրքը: Եռակողմ նիստի շահողը Թուրքիան է : Տարածաշրջանում նրա ռազամավարական դիրքը և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում, փորձելով տարածաշրջանում զորակայան ունենալու նպատակով տարվող ջանքերի կողքին, Թուրքիան Ադրբեջանին և Վրաստանին օգտագործելու՝ իր սեփական շահերի իրականացման համար: Դա այն դեպքում, երբ Հայաստանի դեմ Ադրբեջանի նպատակաները մնացել են անկատար , իսկ Ռուսաստանի դեմ Վրաստանի պետայրերի երազանքները շարունակում են մնալ անորոշության շղարշի մեջ: