Սալեհի.«ԱՄՆ-ն Իրանին մեկուսացնելու կարողությունը չունի»
Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հակադարձելով ԱՄՆ-ի նախագահի հակաիրանական հայտարարությանն ասել է, «Վաշինգտոնն Իրանին մեկուսացնելու կարողությունը չունի»:
Կիրակի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում հայտարարել էր.«Պետք է մեկուսացնել ԻԻՀ-ին»:
Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի չեղարկման հավանականության մասին Սալեհին ասել է.«Ամերիկացիների կողմից ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում, Իրանը վերսկսելու է իր միջուկային գործունեությունը ու նույնիսկ արագացնելու է գործունեության ընթացքը»:
ՀԳՀԾ-ի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն փորձում է սպառնալ Իրանին: Իրանի հրթիռային փորձարկման պատրվակով ԱՄՆ-ը շրջափակումներ է սահմանել իրանցի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:
Սակայն մտածելու տեղիք է տալիս, թե Թրամփը որքանով կարող է հասնել իր նպատակներին:
Մայիսի 19-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հակաիրանական շրջափակումների կասեցումը ևս չորս ամսով երկարաձգելու հրամանագիրը, որպեսզի ցույց տա թե հավատարիմ է ՀԳՀԾ-ին, սակայն միաժամանակ նոր շրջափակումներ է սահմանել Իրանի դեմ:
Թվում է, թէ Ռիադում արած հայտարարություններով Դոնալդ Թրամփը փորձում է ենթահաղ պատրաստել միջուկային հարցի շուրջ Իրանի հետ կրկին բանակցելու համար : Մինչդեռ ոչ մի տրամաբանություն գոյություն չունի նման բանակցությունների համար: ԱՄՆ-ի կառավարությունն էլ դա գիտակցում է, ուստի Թրամփը փորձում է ՀԳՀԾ-ի առջև խոչընդոտներ հարուցել:
Նկատի առնելով որ ՀԳՀԾ-ը միջազգային համաձայնություն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ԱՄՆ-ն չի կարող իր կամքը պարտադրել համաձայնությունը ստորագրած մյուս կողմերին: Այսպես ԱՄՆ-ը միայն կարող է կարող է շարունակել իր հռետորաբանությունն Իրանի դեմ:
ԱՄՆ-ն այն պայմաններում է սպառնում Իրանին, երբ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նիստի ընթացքում, ԱՄՆ-ի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Դան Կուտսն ասել է.-«Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Միջազգային հանրության տեսակետիցմ համաձայնագրի անտեսումը կարող է ավելի բարդացնել ԱՄՆ-ի հարաբերությունները ՀԳՀԾ-ի համաձայնությունը ստորագրող մյուս կողմերի` Եվրամիության, Չինաստանի և Ռուսաստանի հետ: Ավելին, ԱՄՆ-ը չի կարող հետադարձ քայլ վերցնելով շարունակել Իրանի շրջափակման սցենարը»:
Ավելի վաղ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել էր.-«Հնարավոր չէ վերանայել այդ համաձայնագիրը»:
ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի համաձայնության արդյունքն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: