Սալեհի.«ԱՄՆ-ն Իրանին մեկուսացնելու կարողությունը չունի»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62818-Սալեհի._ԱՄՆ_ն_Իրանին_մեկուսացնելու_կարողությունը_չունի
Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հակադարձելով ԱՄՆ-ի նախագահի հակաիրանական հայտարարությանն ասել է, «Վաշինգտոնն Իրանին մեկուսացնելու կարողությունը չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2017 14:01 Asia/Tehran
  • Սալեհի.«ԱՄՆ-ն Իրանին մեկուսացնելու կարողությունը չունի»

Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հակադարձելով ԱՄՆ-ի նախագահի հակաիրանական հայտարարությանն ասել է, «Վաշինգտոնն Իրանին մեկուսացնելու կարողությունը չունի»:

Կիրակի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում հայտարարել էր.«Պետք է մեկուսացնել ԻԻՀ-ին»:

Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի չեղարկման հավանականության մասին Սալեհին  ասել է.«Ամերիկացիների կողմից ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում, Իրանը վերսկսելու է իր միջուկային գործունեությունը ու նույնիսկ արագացնելու է գործունեության ընթացքը»:

ՀԳՀԾ-ի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն փորձում է սպառնալ Իրանին: Իրանի հրթիռային փորձարկման պատրվակով ԱՄՆ-ը շրջափակումներ է սահմանել իրանցի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:

Սակայն մտածելու տեղիք է տալիս, թե Թրամփը որքանով կարող է հասնել իր նպատակներին: 

Մայիսի 19-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների նախօրեին  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հակաիրանական շրջափակումների կասեցումը ևս չորս ամսով երկարաձգելու հրամանագիրը, որպեսզի ցույց տա թե հավատարիմ է ՀԳՀԾ-ին, սակայն միաժամանակ նոր շրջափակումներ է սահմանել Իրանի դեմ: 

Թվում է, թէ Ռիադում արած  հայտարարություններով Դոնալդ Թրամփը փորձում է ենթահաղ պատրաստել միջուկային հարցի շուրջ Իրանի հետ  կրկին բանակցելու համար : Մինչդեռ ոչ մի տրամաբանություն գոյություն չունի նման բանակցությունների համար: ԱՄՆ-ի կառավարությունն էլ դա գիտակցում է, ուստի Թրամփը փորձում է  ՀԳՀԾ-ի առջև խոչընդոտներ հարուցել: 

Նկատի առնելով որ ՀԳՀԾ-ը միջազգային համաձայնություն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից,  ԱՄՆ-ն չի կարող իր կամքը պարտադրել համաձայնությունը ստորագրած  մյուս կողմերին: Այսպես ԱՄՆ-ը միայն կարող է կարող է շարունակել իր հռետորաբանությունն Իրանի դեմ: 

ԱՄՆ-ն այն պայմաններում է սպառնում  Իրանին, երբ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նիստի ընթացքում, ԱՄՆ-ի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Դան Կուտսն ասել է.-«Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Միջազգային հանրության  տեսակետիցմ համաձայնագրի անտեսումը կարող է ավելի բարդացնել ԱՄՆ-ի հարաբերությունները ՀԳՀԾ-ի համաձայնությունը ստորագրող մյուս կողմերի` Եվրամիության, Չինաստանի և  Ռուսաստանի հետ: Ավելին, ԱՄՆ-ը չի կարող հետադարձ քայլ վերցնելով շարունակել Իրանի շրջափակման սցենարը»:

Ավելի վաղ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել էր.-«Հնարավոր չէ վերանայել այդ համաձայնագիրը»: 

ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի համաձայնության արդյունքն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: