Իրան-Հայաստան համագործակցության զարգացման նոր հեռանկարներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62870-Իրան_Հայաստան_համագործակցության_զարգացման_նոր_հեռանկարներ
Երևանում Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար՝ Մահմուդ Հոջջաթիի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի հանրապետության վարչապետ՝ Կարեն Կարապետյանը  կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2017 14:42 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան համագործակցության զարգացման նոր հեռանկարներ

Երևանում Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար՝ Մահմուդ Հոջջաթիի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի հանրապետության վարչապետ՝ Կարեն Կարապետյանը  կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը:

ՀՀ վարչապետը նշել է,որ դրան կարող է  էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը,որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալների աճին: Կարեն Կարապետյանը վստահություն է  հայտնել, որ Հայաստանում ստեղծված հնարավորությունները թույլ կտան իրանական ապրանքները արտահանել Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն: Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործընթացը ցույց է տալիս ,որ վերջին տարիներին երկու երկրի հարաբերություններում զարգացման նոր էջ է բացվել:

Հայաստան կատարած այցի ընթացքում, Իրանի գյուղատնտեսության նախարարը հայ պաշտոնատարների հետ հանդիպումից բացի, նաև ծանոթացել է Հայաստանի գյուղատնտեսության տարբեր բաժինների նախագծերին: Այցի շրջանակներում ստեղծվել  է Իրան-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ՝ գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով:

Երկու երկրի պաշտոնյաները նաև հայտնել  են երկու երկրի միջև վիզային ռեժիմի չեղարկմանն ուղղված Իրանի ու Հայաստանի նախագահների աջակցության մասին: Այս բոլոր նախաձեռնություններն ու պայմանավորվածությունները  կհանգեցնեն երկու երկրի համագործակցությունների մակարդակի բարձրացմանը, ներդրումների  և առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:

Հայաստանը ցամաքային սահման և ազատ գոտիներ ունենալու շնորհիվ  կարող է հանդիսանալ ամենակարճ ճանապարհը՝ Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև :Այս շրջանակում Իրանը և Հայաստանը տրանսպորտի ոլորտում համագործակցությունը ներառել են իրենց աշխատանքային օրակարգում:

Երկու երկրի համագործակցությունների ցուցակում ներառված են ապրանքների տարանցումը, էլեկտրաէներգիայի փոխանցումը, ազատ առևտրի գոտիների ստեղծումը և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունը: Զբոսաշրջության ոլորտում ևս համագործակցելու մասին բանակցություններ են անցկացվել: Համագործակցությունների ցուցակին պետք է ավելացնել Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը:

Իրանը տարածաշրջանում ունեցած իր գեոպոլիտիկական դիրքի բերումով հանդիսանում է Կասպից ծովի մերձափնյա երկրներն  ազատ ջրերին միացնող օղակը: Ռաշտ-Աստարա երկաթգծի շահագործման  և այն Ադրբեջանի հանրապետությանը միանալու արդյունքում, Իրանը երեք ուղղություններով միանում է Կենտրոնական Ասիային ու Կովկասին: Այս հնարավորությունները նպաստել են Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը:  

ԻԻՀ նախագահ ՝Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի ընթացքում երկու երկրի պաշտոնատարները բանակցություն վարեցին տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցության շուրջ : Իրանի և Հայաստանի միջև ստորագրվեց համագործակցության հինգ փաստաթուղթ: Ներկայումս ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվում են երկու երկրի պատասխանատուների կողմից: Իրանի գյուղատնտեսության նախարարի Հայաստան կատարած այցի արդյունքում ստորագրված նոր համաձայնագրերն առավել քան երբևե կնպաստեն երկու երկրի համագործակցության ամրապնդմանը և տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: