Իրան-Հայաստան համագործակցության զարգացման նոր հեռանկարներ
Երևանում Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար՝ Մահմուդ Հոջջաթիի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի հանրապետության վարչապետ՝ Կարեն Կարապետյանը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը:
ՀՀ վարչապետը նշել է,որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը,որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալների աճին: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ստեղծված հնարավորությունները թույլ կտան իրանական ապրանքները արտահանել Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն: Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործընթացը ցույց է տալիս ,որ վերջին տարիներին երկու երկրի հարաբերություններում զարգացման նոր էջ է բացվել:
Հայաստան կատարած այցի ընթացքում, Իրանի գյուղատնտեսության նախարարը հայ պաշտոնատարների հետ հանդիպումից բացի, նաև ծանոթացել է Հայաստանի գյուղատնտեսության տարբեր բաժինների նախագծերին: Այցի շրջանակներում ստեղծվել է Իրան-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ՝ գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով:
Երկու երկրի պաշտոնյաները նաև հայտնել են երկու երկրի միջև վիզային ռեժիմի չեղարկմանն ուղղված Իրանի ու Հայաստանի նախագահների աջակցության մասին: Այս բոլոր նախաձեռնություններն ու պայմանավորվածությունները կհանգեցնեն երկու երկրի համագործակցությունների մակարդակի բարձրացմանը, ներդրումների և առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:
Հայաստանը ցամաքային սահման և ազատ գոտիներ ունենալու շնորհիվ կարող է հանդիսանալ ամենակարճ ճանապարհը՝ Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև :Այս շրջանակում Իրանը և Հայաստանը տրանսպորտի ոլորտում համագործակցությունը ներառել են իրենց աշխատանքային օրակարգում:
Երկու երկրի համագործակցությունների ցուցակում ներառված են ապրանքների տարանցումը, էլեկտրաէներգիայի փոխանցումը, ազատ առևտրի գոտիների ստեղծումը և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունը: Զբոսաշրջության ոլորտում ևս համագործակցելու մասին բանակցություններ են անցկացվել: Համագործակցությունների ցուցակին պետք է ավելացնել Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը:
Իրանը տարածաշրջանում ունեցած իր գեոպոլիտիկական դիրքի բերումով հանդիսանում է Կասպից ծովի մերձափնյա երկրներն ազատ ջրերին միացնող օղակը: Ռաշտ-Աստարա երկաթգծի շահագործման և այն Ադրբեջանի հանրապետությանը միանալու արդյունքում, Իրանը երեք ուղղություններով միանում է Կենտրոնական Ասիային ու Կովկասին: Այս հնարավորությունները նպաստել են Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը:
ԻԻՀ նախագահ ՝Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի ընթացքում երկու երկրի պաշտոնատարները բանակցություն վարեցին տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցության շուրջ : Իրանի և Հայաստանի միջև ստորագրվեց համագործակցության հինգ փաստաթուղթ: Ներկայումս ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվում են երկու երկրի պատասխանատուների կողմից: Իրանի գյուղատնտեսության նախարարի Հայաստան կատարած այցի արդյունքում ստորագրված նոր համաձայնագրերն առավել քան երբևե կնպաստեն երկու երկրի համագործակցության ամրապնդմանը և տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: