ԱՄՆ-ի թշնամական նոր քայլերը Իրանի դեմ
ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերության հանձնաժողովը մայիսի 26-ին, «Միջուկային համաձայնագիրը և Իրանի հանձնառությունները» անվամբ նիստում անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀԳՀԾ-ի համաձայնության հայտարարման ժամանակ Իրանը մի քանի հրթիռային փորձարկում է իրականացրել, հայտարարել է, որ Իրանի այդ քայլերը վկայում է նրանց սպառնալիքների մասին:
ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերության հանձնաժողովը հստակեցրել է, ժամանակն է լրջորեն դիմակայել այդ սպառնալիքներին և նոր շրջափակումներ սահմանել Իրանի դեմ:
Երկու տարի առաջ Իրանը և Վեցյակ խումբը ստորագրեցին ՀԳՀԾ-ի համաձայնագիրը, որով վերջ տրվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեցծված սկանդալին: Երկու կողմերը հանձնառություն ընդունեցին ՀԳՀԾ-ի գործադրման համար և ԱՄՆ-ը ևս ընդունեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից արձակված բանաձևի շրջանակում չեղարկել Իրանի դեմ սահմանված շրջափակումները:
Վերջին մեկ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ը փորձել է Իրանի դեմ շրջափակումներ սահամանելով, կասեցնել Թեհրանի խաղաղանպատակ միջուկային գործունեությունը: Այդուհանդերձ ԱՄՆ-ն գիտի, որ Իրանը երբեք չի փորձել միջուկային սպառազինություն արտադրելով սպառնալիք ստեղծել ուրիշների համար: Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ ՀԳՀԾ-ը չի կարողացել կասեցնել Իրանի բալեստիկական հրթիռների վտանգը:
Սակայն ԱՄՆ-ը իմանում է որ Իրանի հրթիռային կարողությունը ոչ մի առնչություն չունի ՀԳՀԾ-ի հետ, հետևաբար միակողմանի հայտարարություններ անելով, երբեք չի կարող Իրանի դեմ վերցրած իր քայլերը պատճառաբանել:
Հետևաբար նույիսկ եթե ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերության հանձնաժողովի նախագիծը վավերցվի Կոնգրեսում և Սենատում, ԱՄՆ-ը չի կարող իր ծրագրերն իրականացնել Իրանի դեմ:
Ի դեպ ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ իր հրթիռային ծրագրերը շարունակելու համար ԱՄՆ-ի թույլտվության կարիքը չունի: ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն յուրաքանչյուր երկիր իրավունք ունի հզորացնել իր պաշտպանական ռազմական կարողությունները և Իրանի ջանքերը կատարվում են հենց այդ շրջագծում:
Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջագծից դուրս քայլեր չի ձեռնարկել և բալեստիկական հրթիռների փորձարկումն էլ ոչ մի առնչություն չունի ՀԳՀԾ-ի հետ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հունվարին մի նամակ հղելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ մայոր Հոսեյն Դեհղանին հրաման էր տվել շարունակել տարբեր տեսակի հրթիռների արտադրության ծրագիրը: Նախագահի նամակում նշված էր, որ նկատի առնելով ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունների և անօրինական միջամտությունների շարունակումն Իրանի պաշտպանական կարողությունների ավելացման դեմ, անհրաժեշտ է պաշտպանական քաղաքականությունների ծրջանակում ավելի լրջորեն շարունակել զինված ուժերի պահանջներին համապատասխան տարբեր տեսակի հրթիռների արտադրությունը:
Հենց սկզբից ակնհայտ էր, որ Ամերիկային չի կարելի վստահել: Նման սպառնալիքները վակայում են որ ԱՄՆ-ը ճնշում գործադրելով Իրանի դեմ փորձում է չափորոշել Իրանի դիմադրության կարողությունները: