Բրիտանիայի կառավարության նախագիծը՝ ժողովրդին ծայրահեղականության դեմ օգտագործելու համար
Այն բանից հետո, երբ Մանչեսթեր քաղաքում իրականացվեց ահաբեկչական հարձակում, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ծայրահեղականությանը դիմակայելու նպատակով մի հանձնաժողով կյանքի կոչել:
Հանձնաժողովի պարտականությունն է այդ երկրի տարբեր վայրերում հայտնաբերել ծայրահեղական խմբերին, որոնք սպառնում են Բրիտանիայի արժեքներին՝ այդ թվում բազմակարծությունը:
Հանձնաժողովը նաև բրիտանացիներին հորդորում է դիմակայել ծայրահեղականությանը և կառավարությանը խորհուրդներ է տալու այդ կապակցությամբ: Անդրադառանլով Բրիտանիայի կառավարության կարևոր դերակատարությանը ծայրահեղականության դիմակայման գործում, Թերեզա Մեյն ընդգծել է, որ կառավարությունը նաև պարտականություն ունի օգնել ժողովրդին և ձևավորել այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է պահպանեն այդ երկրի արժեքները և դիմակայեն բրիտանական արժեքներին հարված հասցնող ծայրահեղական խմբերին:
Թվում է՝ 2017 թ.-ի մարտին Լոնդոնում և մայիսին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները ահազանգ են հնչեցրել Բրիտանիայի պահպանողական կառավարության համար: Նկատի առնելով ծայրահեղական գաղափարներով եվրոպացի ահաբեկիչների վերադարձը Միջին Արևելքի տարածաշրջանից դեպի Եվրոպա և հատկապես Բրիտանիա ավելի է մեծացրել նրանց կողմից ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վտանգը:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամները վերադառնալով եվրոպական երկրներ և հատկապես Բրիտանիա ահաբեկչական քայլեր են ձեռնարկում իրենց երկրներում:
Այս երևույթը և «Մենակ գայլեր» անվան ներքո անհատական ահաբեկչական հարձակումներն այժմ շատ է տարածվել Եվրոպայում: Այդ ահաբեկիչներն անձնապես են որոշում հարձակման վայրի և ձևի մասին և հարձակումն իրականացնելուց հետո ԻԼԻՊ-ը հանձն է առնում գործողության պատասխանատվությունը:
Թերեզա Մեկի կողմից ծայարահեղականության դեմ պայքարի հարցով հանձնաժողովի ձևավորման մասին ընդունած որոշումը կարող ենք դիտել նաև այդ երկրում պառլամենտական վաղաժամ ընտրությունների տեսանկյունից: Թերեզա Մեյը մտադիր է պահպանողական կուսակցության աջակիցների թիվը ավելացնելու նպատակով Բրիտանիայում վաղաժամ պառլամենտական ընտրություններ անցկացնել:
Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը ոչ միայն բրիտանացիների մոտ մեծացրել է իշխող պահապանողական կուսակցության հանդեպ դժգոհությունը այլև անխուսափելիորեն բացասական ազդեցություն է թողել պահպանողական կուսակցության հեղինակության վրա:
Այժմ Թերեզա Մեյը մտադիր է ծայրահեղականության դիմակայման նպատակով հանձնաժողով կյանքի կոչելով բրիտանացիներին այն ուղերձը հղել թէ իշխող պահպանողական կուսակցությունը վճռակամ է լուրջ քայլեր ձեռնարկել ծայրահեղական գաղափարների դիմակայման ուղղությամբ:
Անկասկած Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո անվտանգության ապահովման հարցը դարձել է Բրիտանիայի պառլամենտական ընտրությունների ընտրարշավների գլխավոր խնդիրը:
Այն պայմաններում երբ Բրիտանիայի վարչապետ և պահպանողական կուսակցության ղեկավար Թերեզա Մեյը ահաբեկչության դեմ պայքարի համար կենտրոնացել է վիրտուալ միջավայրի և սոցցանցերի վերահսկողության վրա, Բրիտանիայի լեբորիստական կուսակցության ղեկավար Ջերմի Քորբին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառը համարել է Թերեզա Մեյի կողմից վարած անվտանգության սխալ քայլերի արդյունքը:
Այժմ Բրիտանիայի պահպանողական և լեբորիստական կուսակցությունները փորձում են անվտանգության հարցը օգտագործել առաջիկա ընտրությունների ընթացքում: