Մարդու իրավունքների խախտումը` երևակայությունից մինչև իրականություն
Ոչ պաշտոնական կազմակերպությունների կողմից հրապարակված տվյալները վկայում են, որ ԱՄՆ բանակում ծառայող կանանց մեկ երրորդը ենթարկվում է սեռական բռնության:
Այսօր Միացյալ նահանգներում կանայք կարող են ստանձնել ռազմական պաշտոններ և տղամարդկանց կողքին կատարել իրենց պարտականությունները: Ամերիկացի զորայինները գործուղվում են աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում նաև Աֆղանստան, Իրաք և Հարավային Կորեա: Վերջին տարիների ընթացքում կանանց ներկայությունն ԱՄՆ բանակում մեծացել է: Հարց է ծագում, թե կանայք իսկապես կարող են ներկա լինել այնպիսի իրավիճակներում, որտեղ տեղի է ունենում պատերազմ և սպանդ և արդյոք դա համապատասխանում է կնոջ հոգեբանությանը: Արդյոք կանայք կարողացել են ռազմական գործողություններին մասնակցել տղամարդկանց հավասար և սպանել թշնամու զինվորներին: ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զինվորական կանանց 70 տոկոսի ասելով, իրենք ենթարկվել են սեռական բռնությաւն իրենց գործընկերների կողմից:
2008թ ԲԻ ԲԻ ՍԻ հեռուստաընկերությունը հարցազրույց արեց ԱՄՆ-ի օդուժում ծառայող մի կին զինվորականի հետ: Այդ կնոջ անունը Մարթի Ռիվիրո էր: Նա հարցազրույցի ժամանակ ասաց. «Մտնելով բանակ, տեսա այն, ինչին չէի սպասում»: Խոսելով այն մասին, որ իր հայրը և պապը նույնպես ծառայել են ԱՄՆ-ի օդուժում, Ռիվիրոն ասաց. «Ես բանակում տեսա այնպիսի անձանց, ում հոգեբանությունը հիմնված էր ուրիշներին ճնշելու վրա: Ինչը չէի տեսել իմ հոր մեջ»:
Սեռական բռնությունն ԱՄՆ-ի բանակում
Ռիվիրոն, ով ենթարկվել էր սեռական բռնության, ասաց. «ԱՄՆ-ի բանակում յուրաքանչյուր ծառայողի հրամայված է վայր չդնել զենքը, հատկապես այնտեղ, որտեղ առկա է պատերազմական իրավիճակ: Իսկ երբ ես հանգստանալու և ծխելու համար մի պահ զենքս վայր դրեցի, ենթարկվեցի սեռական բռնության: Այս մասին ես զրուցեցի վերադասերիս հետ: Սակայն նրանք ինձ զգուշացրեցին, որ եթե այդ կապակցությամբ բողոք ներկայացնեմ, ինձ կդատեն զենքս վայր դնելու մեղադրանքով»:
ԱՄՆ-ի բանակը այս կապակցությամբ որոշակի քայլեր է կատարել: Որպես օրինակ` զինծառայողներիմն տրվել են չիպեր, որպեսզի դրանք օգտագործվեն հատկապես այն ժամանակ, երբ կանայք բռնության են ենթարկվում:
2009թ. ՍԻ ԲԻ ԷՍ հեռուստաալիքը մի հաղորդման ժամանակ հայտարարեց. «Ավելի քան 100 կին, ովքեր դիմել են բանակում ծառայելու համար, առաջին իսկ օրը կայացած հարցազրույցրի ժամանակ սեռական բռնության են ենթարկվել: Դրանից հետո միայն նրանք թույլտվություն են ստացել ծառայել բանակում: Այդ չիպերը հատկապես կարևոր են այն առումով, որ ծառայելու համար դիմողների որոշ մասը դպրոցականներ են: Նման բռնությունների են ենթարկվում հատկապես այն կանայք, ովքեր աշխատում են ռազմական ընկերություններում: Որպես օրինակ, երբ 2005թ Ջոնս անունով մի կին Իրաքում խմբակային բռնաբարության ենթարկվելուց հետո բողոք ներկայացրեց, նրան պատասխանեցին, որ մի քանի օր պարտավոր է մնալ մի սենյակում բանտարկված, զրկված լինելով սննդից, ջրից և դեղորայքից: Հետաքրքիրն այն է, որ տվյալների համաձայն, կանայք ավելի շատ բռնության են ենթարկվել իրենց գործընկերների կողմից, քան սպանվել թշնամու հարձակումների հետևանքով:
Սեռական բռնությունները մասնավոր ռազմական ընկերություններում
Պետք է ասել, որ մեծ թիվ են կազմում այն կանայք, ովքեր բռնության ենթարկվելուց հետո սպանվել կամ ինքնասպան են եղել: Միայն 2008թ Իրաքում, հենց այս պատճառով սպանվել է 94 ամերիկացի կին բանակային: Իհարկե, սա միայն պաշտոնական տվյալների համաձայն: Բնականաբար ոչ պաշտոնական տվյալներն ավելի բարձր թվեր են ներկայացնում: Իհարկե այստեղ գոյություն ունի նաև մեկ այլ խնդիր` ռասիստական խտրականությունը, որ առկա է ամերիկյան հասարակության մեջ և նաև բանակում: Միրոսլավա Ֆլորեսը վերջրես հրատարակեց մի հոդված, հետևյալ խորագրով` «ԱՄՆ-ի բանակում լատինաամերիկացի կանանց նկատմամբ իրականացված բռնությունները»: Հոդվածում ասված է. «Այս կանայք հազար ու մի հույսով գնում են զինվորական ծառայության, որպեսզի որպես քաղաքացի, իրենց հավատարմությունը ցույց տան ԱՄՆ-ին: Սակայն նրանք ենթարկվում են տարբեր տեսակի բռնությունների»: Հոդվածագիրը գրում է, որ գունավոր մաշկ ունեցող կանայք բռնության են ենթարկվել ռասիստ հրեաների և սպիտակամորթների կողմից: Նա հավելում է, որ կանայք ծառայության են ընդունվում սպիտակամորթ և հրեա զինվորականներին հաճույք պատճառելու համար: Հոդվածում ասվում է. «Բանակում ծառայող 5 գունավոր մաշկ ունեցող կանանց պատմությունները ուսումնասիրելով կարելի է եզրակացնել, որ Պենտագոնը և նրա պաշտոնյաները, այդ թվուիմ` Դոնալդ Ռամսվելդը և Փոլ Վոլֆովիցը, կանանց ընդունում են միայն տղամարդ զինվորականների կարիքները բավարարելու համար»:
Ռասիստական խտրությունն ԱՄՆ-ի հասարակության մեջ
ԱՄՆ-ի բանակում սեռական բռնության են ենթարկվում ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Սեռական հանցագործությունները կանխելու կենտրոնի տվյալների համաձայն, կանանց 79 տոկոսը և տղամարդկանց 78 տոկոսը, ովքեր սեռական բռնության են ենթարկվել բանակում, խուսափել են այդ մասին բարձրաձայնելուց: Այս մասին բարձրաձայնում են միայն յուրաքանչյուր 5 կանանցից և 15 տղամարդուց մեկը: ԱՄՆ-ի վետերանների հարցերով դեպարտամենտի տվյալների համաձայն, հոգեբանական թեստերը ցույց են տալիս, որ դրանք լրացնող տղամարդկանց կեսը ենթարկվել է սեռական բռնության: Իսկ ամերիկյան աղբյուրները, այդ թվում ` Պենտագոնը, խոստովանել են, որ սեռական բռնությունների ներկայացված վիճակագրական տվյալները իրականում ավելի շատ են: Որոշ ուսումնասիրությունների համաձայն` բռնությունների 90 տոկոսի մասին ոստիկանոթւյունում հաղորդում չի ներկայացվել: Պատճառը բանակում տիրող բռնատիրական մթնոլորտն է: Զինվորականները վախենում են հետագայում պիտակավորվել որպես դավաճան և անարժան անձ: Իսկ երբ բռնության ենթարկված կանանցից մեկը բողոք էր ներկայացրել, հրամանատարներից մեկը պատասխանել էր. «Ավելի լավ է բռնության ենթարկվել գործընկերոջ կողմից, քան թշնամու»:
Ալ Ջազիրե հեռուստաալիքի հաղորդման համաձայն, այս կապակցությամբ գործերի 5 տոկոսը չեն քննվում փաստաթղթերի պակասի պատճառով: Բացի դրանից, բռնության զոհերն այդ ընթացքում ենթարկվում են բազմաթիվ վիրավորանքների: Նրանցից մեկը եղել է Ջենիֆեր Դայերը: Երբ նա զեկույց ներկայացրեց սեռական բռնության ենթարկվելու մասին, երեք օր մնաց բանտախցում` սխալ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար: Պատահում է նույնիսկ, որ հանցագործները ոչ միայն չեն դատապարտվում, այլ նոր պաշտոններ են ստանում:
Անուշադրություն` սեռական բռնության վերաբերյալ զեկույցների նկատմամբ
Որոշ աղբյուրների համաձայն` կանանցից ոմանք, ովքեր այս մասին զեկույց են ներկայացրել, սպանվել են: Մարիա Լաթերբախը նրանցից մեկն էր: «Լոս Անջելես Թայմս» օրաթերթի գրությամբ` զոհերին քննադատելը պատճառ է դարձել, որ այս կապակցությամբ բողոքի դիմումները քննության չենթարկվեմն: Թերթը գրում է. «Սեռական բռնություններ իրականացնելու մեջ մեղադրված վետերանների թաղման շքեղ արարողությունը մեզ փոխանցում են այն ուղերձը, որ ամենասարսափելի սեռական բռնությունները հարցականի տակ են տանում նման անձանց ռամական ծառայությունները: Իսկ դա պատճառ է դառնում, որ շարունակվի զինվորականների անձեռնմխելիության գործընթացը և նրանք բռնություն իրականացնեն` առանց պատժվելու վախի»: Հոդվածագիրը վերջում հավելում է. «Ցավալի է, այն փաստը, որ չնայած սեռական բռնությունը բանակում համարվումէ ռազմական հանցագործություն, սակայն ԱՄՆ-ի բանակը շարունակում է կատարել այս հանցագործությունը»: