Սաուդյան Արաբիայի դերը՝ վահաբիականության տարածման հարցում
Եմենի «Անսար Ալլահ» շարժման գլխավոր քարտուղար Աբդոլ Մալեք Ալ Հուսին ասել է.«Սաուդյան Արաբիան վահաբիականություն է տարածում տարբեր երկրներում: Վահաբիականությունը, որ փաստորեն ահաբեկիչ է արտահանում աշխարհի տարբեր երկրներ, հանդիսանում է Պակիստանում, Աֆղանստանում , արևմտյան Ասիայում ու եվրոպական տարբեր քաղաքներում տիրող անապահովության արմատը»:
Ալ Հուսին նաև անդրադարձել է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև եղած հզոր կապերին, ասելով. «Այս կապերն աղերս ունեն տարածաշրջանում ահաբեկչության տարածման հետ»:
Արաբիայի իշխանություններն այն դեպքում են ամերիկացիների հետ միասին ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկել, երբ այդ երկրում իշխող ռեժիմը համարվում է աշխարհում ահաբեկչական գաղափարների ամենախոշոր հովանավորն ու տարածողը:
Հայացք նետելով Սաուդյան Արաբիայի ներքին ու արտաքին գործունեությանը, կտեսնենք, որ տարածաշրջանի ու աշխարհի ահաբեկիչների մեծ մասը ծագումով սաուդցի են և գտնվում են Արաբիայի վահաբիական գաղափարների ազդեցության տակ, վայելելով Սաուդյան ռեժիմի ֆինանսական ու սպառազինական աջակցությունը:
Դա այն դեպքում, երբ ահաբեկչական-թաքֆիրական ցանցերի մեծ մասը բխում են վահաբիականության ծայրահեղական ու կրոնից շեղված գաղափարներից: Այդ շեղված գաղափարները նշանակալի դեր ունեն տարածաշրջանում ու աշխարհում Ալե Սաուդյան ռեժիմի սադրիչ քայլերի և միջամտողական ու ահաբեկչական գործողությունների ձևավորման հարցում:
Իսլամական աշխարհում միջկրոնական ու աղանդավորական բախումների և վախի ստեղծումը վահաբիականների կողմից հրահրվող խռովությունների գլխավոր դրդապատճառն է համարվում:
Վահաբիական ծայրահեղականները թաքֆիրականության միջոցով քաղաքացիական պատերազմ հրահրելուց բացի, պայքարում են իսլամական բոլոր դավանանքների ու աղանդների դեմ և միայն իրենց շեղված գաղափարներն են ընդունում ,իսկ այլ խմբերին համարում են ամբարիշտներ:
Իրականում գաղութարարները վահաբիականությունը ստեղծել են իսլամ կրոնը խեղաթյուրված ներկայացնելու համար: Գաղութարարներն իրենց ամբողջ ջանքերը գործի դրեցին, որպեսզի վայրագ ու ահաբեկչական վահաբիականությունը ներկայացնեն ճշմարիտ իսլամի փոխարեն, որը խաղաղության ու բարության պատգամ է փոխանցում մարդկությանը: Աշխարհում բռնության, ծայրահեղականության և անապահովության տարածումը արդյունքն է ԱՄՆ-ի հովանավորության ներքո սաուդցիների վարած քաղաքականության: Վահաբիական գաղափարների արդյունքներն են ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումները, այդ թվում ԻԼԻՊ-ը ,որը ոչ մի սահման չի ճանաչում և դարձել է սպառնալիք` եվրոպական, ասիական, աֆիրկյան երկրների ու նույնիսկ ԱՄՆ-ի համար:
Փաստորեն վահաբիականությունը ոչ մի սահման չի ճանաչում և բնականաբար այդ շեղված գաղափարների հետևանքներից տուժել են նաև նրանց ստեղծողներն ու հովանավորները: Սաուդյան Արաբիայի դերը ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումների ստեղծման հարցում անհերքելի փաստ է և այդ մասին խոստովանել են արևմտյան պետությունները, մասնավորապես` ԱՄՆ-ն: Այսօր բոլորը քաջ գիտակցում են, որ Սաուդյան ռեժիմը որպես վահաբիականության գաղափարի ելակետ, ահաբեկիչ է արտահանում աշխարհի տարբեր երկրներ, սկսած Աֆղանստանից մինչև Միացյալ նահանգներ: Արաբիան հիմնական դեր ունի այդ հարցում, որի վառ վկայությունն է Սիրիայում, Իրաքում,Եմենում ,ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում հարյուրավոր սաուդցի ահաբեկիչների ձերբակալությունը: