ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցը ՀԳՀԾ-ի շուրջ, փոխադարձ հանձնառությունների իրագործման անհրաժեշտություն
ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցում կրկին ընգծված է, որ ԻԻՀ-ը ՀԳՀԾ-ի շրջանակում կատարել է իր բոլոր հանձնառությունները:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին և վճռադատ խորհրդին ներկայացրած զեկուցում, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն կրկին ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը կատարել է իր բոլոր հանձնառությունները` ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի սահմանումների համաձայն:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հրապարակած զեկույցներում բազմիցս ընդգծել է որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը հավատարիմ է մնացել իր միջուկային հանձնառություններին:
ՀԳՀԾ-ի տեքստի համաձայն, Իրանը հանձնառություն է ընդունել ժամանակավորապես որոշ սահմանափակումներ կիրառել իր միջուկային ծրագրում: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած զեկույցներն էլ վկայում են որ Իրանը հավատարիմ է մնացել ստանձնած հանձնառություններին:
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ասել է, որ կազմակերպության նոր զեկույցի տեքստը նման է անցյալի զեկույցներին: Նա հավելել է.-«Միակ փոփոխությունը տեխնիկական զարգացումների մասին է, որը տեղի է ունեցել մարտից մինչ այժմ»:
Չնայած ՀԳՀԾ-ի դրական կողմեր ունի, սակայն կան նաև անորոշ ու թույլ կետոր: Իրանի դեմ սահմանված միջուկայն շրջափակումների չեղարկումն իրավական և քաղաքական առումով մեծ կարևորություն ունի: Չնայած ԱՄՆ-ի պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնածել ՀԳՀԾ-ին, սակայն ԱՄՆ-ի կառավարության որոշ շրջանակներ ցանկություն չունեն ՀԳՀԾ-ի գործադրմանը և որոշ դեպքերում փորձում են չեղարկել միջուկային համաձայնությունը:
ՀԳՀԾ-ի գործադրման գործընթացի մասին արված հետազոտությունները ցույց են տալիս որ ԱՄՆ-ի կառավարությունը առնվազն 11 դեպքերում խախտել է ՀԳՀԾ-ի համաձայնությայունը և նոր շրջափակումներ է սահմանել ԻԻՀ դեմ: ԱՄՆ-ն նպատակ ունի նման քայլերով ճնշում գործադրել Իրանի վրա: Միջուկային համաձայնությամբ ԱՄՆ հենց սկզբից միտում ուներ շրջափակումներ սահմանելով և ճնշումներ գործադրելով, ծնկի բերել Իրանին : Սակայն ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը ցույց տվեց որ երբեք չի հրաժարվելու իր իրավունքներից, սակայն պատրսատ է փոխվստահության մթնոլորտում համագործակցել համաշխարհային հանրության հետ:
Հետևաբար, տեխնիկական և քաղաքական նախաձեռնությունների շրջանակում, 2015 թ հուլիսի 14-ին Իրանի, Վեցյակի և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության հանձնառությամբ ստորագրվեց ՀԳՀԾ-ի համաձայնությունը:
Ներկայումս հարմար ենթահող է պատրաստվել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունների ընդլայնման համար և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած հերթական զեկույցը վկայում է այդ մասին:
Իհարկե այդ նպատակի իրականացումը կապված է ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստանձնած հանձնառությունների իրականացման և ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի գործադրման առջև հարուցած խոչընդոտների վերացման հետ: