Թրամփը վեճի մեջ է ԱՄՆ-ի դատական մարմնի հետ
Աննախադեպ քայլի դիմելով, ԱՄՆ-ի նախագահն արդարադատության նախարարին հանձնարարել է ճնշման տակ դնել դաշնային գերագույն ատյանի դատավորներին որոշ իսլամական երկրների քաղաքացիների մուտքն արգելելու նախագծի գործադրման կապակցությամբ:
ԱՄՆ-ի դաշնային գերագույն ատյանում մի քանի իսլամական երկրների քաղաքացիների մուտքի արգելքի մասին Թրամփի հրամանի դեմ ներկայացված հայցերի քննարկման հետ միաժամանկ, Թրամփն իր թուիթերյան էջում գրել է, որ արդարադատության նախարարությունը պետք է գերագույն ատյանից պահանջի երկրի անվտանգության ապահովման նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքն արգելելու համար:
Նշելով, որ երկրի դատարանները չափազանց քաղաքականացված են և դանդաղ են աշխատում, Թրամփն ասել է.«Ամեն դեպքում, հանուն երկրի ապահովության, պետությունը առավելագույն կերպով ուսումնասիրում է երկիր մուտք գործող անձանց ինքնությունը»:
Արդարադատության նախարարին ներկայացրած Թրամփի այս պահանջը վկայում է այն մասին, որ Սպիտակ Տունը մեծ հույսեր չունի ԱՄՆ-ի դատաիրավական ատյաններում այս նախագծի իրագործման կապակցությամբ:
Այս բոլորն այն դեպքում, երբ Թրամփի կողմից Նեյլ Գորսուչը դատական գերագույն ատյանի անդամ ընտրվելուց հետո, այդ կառույցի քաղաքական կազմը կրկին փոխվեց պահպանողականների օգտին:
Ամեն դեպքում, ԱՄՆ-ի դատական մարմիններում, այդ թվում լիբերալ դատավորների համեմատ, պահպանողական դատավորների թվի ավելի մեծ լինելը չի երաշխավորում Թրամփի հաջողությունը դատարաններում:
Ներկայումս իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու Թրամփի հրամանները պատվի հարց են դարձել հենց իր համար: Սպիտակ Տուն մուտք գործելուց մեկ շաբաթ անց, Թրամփն աղմկահարույց հրաման ստորագրեց, իսլամական յոթ երկրների՝ Իրաքի, Իրանի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի և Լիբիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու կապակցությամբ:
Այնուհետև ԱՄՆ-ի օդանավակայաններում խնդիրներ ծագեցին այդ երկրների հպատակությունն ունեցող ամերիկացիների, նաև Գրին քարտ ունեցողների համար: Այդպիսով քաղաքացիական իրավունքների պաշտպան խմբավորումները, մի շարք նահանգային դատախազների ու փաստաբանների հետ միասին հայց ներկայացրին այդ հրամանագրի դեմ և դատավորների օգնությամբ չիրագործեցին այն:
Փոխարենը Թրամփն իր հաղորդագրություններում սպառնացել է այդ հրամանագրին ընդդիմացողներին: Նա հույս ուներ, որ ԱՄՆ-ի դատական մարմնի գերագույն ատյանը ի վերջո քվեարկելու է հակամիգրացիոն ծրագրերի օգտին:
Իհարկե դեռևս գերագույն ատյանը չի հայտնել իր վերջնական կարծիքը: Սակայն թվում է, թե չի իրագործվել կառավարության ակնկալիքը և դատավորները դեռ որոշում չեն կայացրել: Անգամ հնարավոր է, որ այդ կառույցը Թրամփի հրամանագրի դեմ քվեարկի: