Թեհրանի ահաբեկչական հարձակումը, ում կողմից և ինչ նպատակով
Այսօր Իրանի իսլամական խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրձագության հետևանքով վիրավորվել են խորհրդարանի անվտանգության մի քանի աշխատակիցներ: Հաղորդման համաձայն, դեպքի հետևանքով զոհվել և վիրավորվել են որոշ թվով մարդիկ:
Միաժամանակ զինյալ ահաբեկիչները հարձակվելով լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանի արևմտյան հատվածի վրա, կրակ են բացել, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի հոգի: Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են հենց վայրում, իսկ մյուսը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկ ռումբը:
Այսօր Թեհրանում ձերբակալվել են ահաբեկչական մեկ այլ խմբի անդամներ: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Թեհրանի ահաբեկչության պատասխանատվությունը :
Սա առաջին անգամ չէ, որ Իրանում ահաբեկչական գործողություններ են իրականացվում: Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանի ժողովուրդը ահաբեկչական հարձակումների թիրախում է հայտնվել: ԱՄՆ-ի,Սաուդյան Արաբիայի և Իսրայելի կողմից հովանավորվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով մինչ այժմ Իրանում զոհվել է ավելի քան 17 հազար մարդ:
Սակայն այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն ԻԼԻՊ-ի ձեռագրով էր:
Արևմուտքի կողմից հովանավորվող սանձազերծ ահաբեկչությունն այն պայմաններում փորձեց իր ոճրագործությունը Իրանում ցուցադրել, երբ վերջերս մեծ պարտություն է կրել Սիրիայում և Իրաքում և այժմ փորձում է իր պարտություններն փոխարինել այլ տեղում:
Այսօր տարածաշրջանում տարածված ահաբեկչությունը արդյունքն է Արևմուտքի կողմից կիրառած երկակի քաղաքականության, որը ավելի է բացահայտվել Ալ-Քաիդա և ԻԼԻՊ անուններով:
ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիայի օգնությամբ ծայարահեղականությունը հովանավորելով փորձում են լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Սաուդյան Արաբաիան միլիարդավորր դոլար գումար է հատկացրել վահաբիական գաղափարախոսության տարածման համար և արդյունքում Միջին Արևելքի տարածշրջանում ստեղծվել են թաքֆիրական-ահաբեկչական խմբերը :
Այսօր բոլորին հայտնի է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գաղափարական հիմքը վահաբականությունն է: ԻԼԻՊ-ի պարագլուխների ֆեթվաների հետևանքով հազարավոր մուսուլմաններ զոհվել են Իրաքում, Սիրիայում և իսլամական այլ երկրներում:
Որոշ քաղաքական շրջանակներ և ԶԼՄ-ներ, այս քայլերը մեկնաբանում են որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի դիմակայության նոր փուլ:
Ռիադում կայացած նիստից և Իրանում լարվածությունը տարածելու անհրաժեշտության մասին Սաուդյան արքայազն Մոհամեդ Բեն Սալմանի ունեցած ելույթից հետո, ավելի շեշտակի է դարձել արաբական երկրների դերակատարությունը` տարածաշրջանում անապահովություն ստեղծելու գործում:
Անկասկած, նման ահաբեկչական գործողությունները չեն կարող ազդել ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կամքի թուլացման վրա և ԻԻՀ կշարունակի իր պայքարը ահաբեկչական խմբերի ոչնչացման ուղղությամբ:
Այսօրվա հարձակումները կարելի է մեկնաբանել հենց այս շրջանակում:
ԻԻՀ կշարունակի դերկատարություն ունենալ ահաբեկչությանը աջակցող հայտնի և անհայտ ուժերի դեմ պայքարում: