Թեհրանի ահաբեկչական հարձակումը, ում կողմից և ինչ նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64010-Թեհրանի_ահաբեկչական_հարձակումը_ում_կողմից_և_ինչ_նպատակով
Այսօր Իրանի իսլամական խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրձագության հետևանքով վիրավորվել են խորհրդարանի անվտանգության մի քանի աշխատակիցներ: Հաղորդման համաձայն, դեպքի հետևանքով զոհվել և վիրավորվել են որոշ թվով մարդիկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 15:20 Asia/Tehran
  • Թեհրանի ահաբեկչական հարձակումը, ում կողմից և ինչ նպատակով

Այսօր Իրանի իսլամական խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրձագության հետևանքով վիրավորվել են խորհրդարանի անվտանգության մի քանի աշխատակիցներ: Հաղորդման համաձայն, դեպքի հետևանքով զոհվել և վիրավորվել են որոշ թվով մարդիկ:

Միաժամանակ  զինյալ ահաբեկիչները հարձակվելով լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանի արևմտյան հատվածի վրա, կրակ են բացել, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի հոգի: Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են հենց վայրում, իսկ մյուսը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկ ռումբը:

Այսօր Թեհրանում ձերբակալվել են ահաբեկչական մեկ այլ խմբի անդամներ: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Թեհրանի ահաբեկչության պատասխանատվությունը : 

Սա առաջին անգամ չէ, որ Իրանում ահաբեկչական գործողություններ են իրականացվում: Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանի ժողովուրդը ահաբեկչական հարձակումների թիրախում է հայտնվել: ԱՄՆ-ի,Սաուդյան Արաբիայի և Իսրայելի կողմից հովանավորվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով մինչ այժմ Իրանում զոհվել է ավելի քան 17 հազար մարդ: 

Սակայն այսօր  տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն ԻԼԻՊ-ի ձեռագրով էր: 

Արևմուտքի կողմից հովանավորվող սանձազերծ ահաբեկչությունն այն պայմաններում փորձեց իր ոճրագործությունը Իրանում ցուցադրել, երբ վերջերս մեծ պարտություն է կրել Սիրիայում և Իրաքում և այժմ փորձում է իր պարտություններն փոխարինել այլ տեղում: 

Այսօր տարածաշրջանում տարածված ահաբեկչությունը արդյունքն է  Արևմուտքի կողմից կիրառած երկակի քաղաքականության, որը ավելի է բացահայտվել Ալ-Քաիդա և ԻԼԻՊ անուններով: 

ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիայի օգնությամբ ծայարահեղականությունը հովանավորելով փորձում են  լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Սաուդյան Արաբաիան միլիարդավորր դոլար գումար է հատկացրել վահաբիական գաղափարախոսության տարածման համար և արդյունքում Միջին Արևելքի տարածշրջանում ստեղծվել են թաքֆիրական-ահաբեկչական խմբերը : 

Այսօր բոլորին հայտնի է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գաղափարական հիմքը  վահաբականությունն է: ԻԼԻՊ-ի պարագլուխների ֆեթվաների հետևանքով հազարավոր մուսուլմաններ զոհվել են Իրաքում, Սիրիայում և իսլամական այլ երկրներում: 

Որոշ քաղաքական շրջանակներ և ԶԼՄ-ներ, այս քայլերը մեկնաբանում են որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի դիմակայության նոր փուլ: 

Ռիադում կայացած նիստից  և Իրանում լարվածությունը տարածելու անհրաժեշտության մասին Սաուդյան արքայազն Մոհամեդ Բեն Սալմանի ունեցած ելույթից  հետո, ավելի  շեշտակի է դարձել արաբական երկրների դերակատարությունը` տարածաշրջանում անապահովություն ստեղծելու գործում:

Անկասկած, նման ահաբեկչական գործողությունները չեն կարող ազդել ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կամքի թուլացման վրա և ԻԻՀ կշարունակի իր պայքարը ահաբեկչական խմբերի ոչնչացման ուղղությամբ: 

Այսօրվա հարձակումները կարելի է մեկնաբանել հենց այս շրջանակում: 

ԻԻՀ  կշարունակի դերկատարություն ունենալ ահաբեկչությանը աջակցող հայտնի և անհայտ ուժերի դեմ պայքարում: