Բաքվի լրատվամիջոցները բացահայտել են Թուրքիա-Հայաստան համագործակցության ևս մի մասը
Այն դեպքում ,երբ Ադրբեջանը մշտապես քննադատում է Թուրքիային` Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու համար և մինչ այժմ այդ քննադատություններն մնացել են անպատասխան, բացահայտվել է Անկարա-Երևան համագործակցության ևս մի մասը:
Բաքվի լրատվամիջոցների նոր բացահայտումների համաձայն՝ թուրքական ORICA NITRO ընկերությունը Ավստրալիայում իր գրասենյակի միջոցով և Վրաստանի տարածքով պայթուցիկ նյութեր է արտահանում Հայաստան: Այս հարցում խորհելու տեղիք է տալիս այն փաստը, որ թուրքական ORICA NITRO ընկերության սպառազինության մեծ մասի՝ դեպի Հայաստան արտահանումներն իրականացվում է Ադրբեջանի գրավյալ տարածքով:
Ադրբեջանական «Վիրչուլայզ» կայքի հրապարակած տվյալներով, ռազմական տեխնիկայի արտահանումները դեպի Հայաստան իրականացվում է այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունը մշտապես Ադրբեջանի հետ եղբայրության կարգախոսներ է հնչեցնում, բայց իրականում Ադրբեջանի թշնամուն սպառազինելով և նրան զենք ու պայթուցիկ նյութեր տրամադրելով, թիկունքից է հարվածում Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին:
Անցնող մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի պետական ու մասնավոր ընկերությունները Ադրբեջանի տարբեր քաղաքներում ազատ գործունեություն ծավալելուց բացի, այդ երկրից էժան գնով գազ են ստացել: Ադրբեջանն անցած տարիների ընթացքում բնական գազ և անմշակ նավթ է արտահանել Թուրքիա և բազում դյուրություններ է տրամադրել այդ երկրին: Իսկ Թուրքիայի իշխանությունները ևս Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերսկսման հարցը համեմատել են այն արտոնությունների հետ ,որ ստանում են Իլհամ Ալիևի կառավարությունից : Անկարան փորձում է ավելի շատ արտոնություններ կորզել տարածաշրջանի երկրներից ու միջազգային հանրությունից:
2009 թվականին ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների միջնորդությամբ առաջ քաշվեց Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման հարցը: Չնայած մոտ մեկ տասնամյակ շարունակ այդ հարցը եղել է երկու երկրի ղեկավարների ուշադրության կենտրոնում, բայց այն երբեք չի իրագործվել:
Հաշվի առնելով նոր բացահայտումները, հարկ է նշել, որ Հայաստանի դեմ սահմանված Թուրքիայի պատժամիջոցներն այնքան էլ լուրջ չեն կարող լինել: Հատկապես ,որ Հայաստանի շուկայում հասանելի են Թուրքիայի արտադրած ապրանքները: Չնայած այս իրողություններին, Բաքվի իշխանությունները հակված են քննադատելու Հայաստանի հետ Իրանի սահմանափակ տնտեսական հարաբերությունները: Իհարկե Իրանի դեմ ուղղված Բաքվի քննադատությունների մի մասը արտաքին ճնշումների արդյունք է: Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, այդ քննադատությունների շարունակումը խորհելու տեղիք է տալիս: Դա այն դեպքում ,երբ Թուրքիան 1992 թվականից ի վեր, Բաքու-Երևան տարածքային հակամարտության պատճառաբանությամբ Հայաստանի դեմ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ է սահմանել: Փաստորեն Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի հետ իրենց սահմանները փակելով շրջափակման են ենթարկել այդ երկրին: