Իրանի առանցքային դերակատարությունը ահաբեկչության դեմ պայքարում, Ֆրանսիայի IRIS հետազոտական կենտրոնի գնահատմամբ
Ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիայի և Արևմուտքի շահերը պահանջում են կանխել Իրանի մեկուսացման գործընթացը և ավելի մեծ դերակատարություն տալ Իրանին տարածածրջանային և միջազգային հարցերի կարգավորման հարցերում:
Ֆրանսիայի «Միջազգային հարաբերության և գեոպոլետիկական» ինստիտուտը` IRIS-ը, ստեղծվել է 1991 թ.-ին մի խումբ ֆրանսիացի մտավորականների և վերլուծաբանների ջանքերով: Ինստիտուտն աշխատում է գեոպոլիտիկական և ռազմավարական հետազոտությունների ոլորտում և միակ ուղեղային կենտրոնն է որի միջազգային ոլորտում արած հետազոտությունները անկողմնակալ են: Ինստիտուտը անվտանգության և միջազգային ոլորտում հետազոտությունների կենտրոնների միջև զբաղեցնում է 25-րդ տեղը աշխարհում:
Ֆրանսիայի IRIS կենտրոնը «Իրանը տարածաշրջանային և միջազգային հարցերի կոնտրոնում» խորագրով հրապարակած հոդվածում գրել է.-«Տարծաշրջանային և միջազգային ռազմավարական կարևորության պատճառով, իրանը մշտապես հայտնվում է դիվանագիտական լուրերի ուշադրության կենտրոնում է»:
IRIS-ի տեղակալ Դիդիե Բիլոնն այդ կապակցությամբ ասել է.-«Իրականում Սաուդյան Արաբիայի վերաբերմունքը Իրանի նկատմամբ միայն չի սահմանափակվում գաղափարական կամ շիա և սուննի դավանաքների մրցակցության հարցերով, այլ ավելի շատ կապված է քաղաքականև գեոպոլիտիկական խնդիրների հետ»:
IRIS-ի տեսակետից, Ռիադին հուզում է Իրանի դերկաատարությանը տարածաշրջանի հավասարություններում և Իրանի հզորությունը:
IRIS-ը գրել է.-«Իրանը պատմական խորը անցյալ ունի և հակառակ Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրների, պաետականությունը ամրագրված է Իրանում: Իրանն ունի 80 միլիոն բնակչություն, մասնագետ աշխատուժ, նավթային ու գազային հարուստ պաշարներ, և շատ այլ առավելություններ: Իրանի պաետական համագարգը Իսլամական հանրապետություն է և 1979 թ.-ին Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, ամեն տարի այդ երկրում ընտրություններ են անցկացվել և իծխանությունն ունի ժողովրդական լեգիտիմություն»:
Ավելի վաղ` 2013 թ.-ի դեկտեմբերի 9-ին, Դիդիե Բիլոնն Nouvel Absrvatvr պարբերականում հրապարակած հոդվածում գրել էր.-«Իրանը չարության առանցք չէ և պետք է նրա հետ հաշվի նստել միջազգային ասպարեզում»:
Այն ինչ Իրանի վերաբերյալ Ֆրանսիայի IRIS-ի ներկայացրած զեկույցում կարևոր է, անհերքերլի իրականության դրսևորումն է:
Սաուդյան Արաբիա կատարած վերջին այցի ընթացքում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ներկայացրել է որպես ահաբեկչության կենտրոն: Մինչդեռ այդ այցից հետո Թեհրանում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, որի պատասխանատվությունը հանձն առավ ԻԼԻՊ-ը :
Դոնալդ Թրամփը այն պայմաններում է ԱՄՆ-ի ազգային շահերը և անվտանգությունը տարածաշրջանում վտանգի ենթարկել, երբ այսօր բոլորին հայտնի է Սաուդյան Արաբիայի դերակատարությունը ահաբեկչական խմբերի կփևավորման և աջակցման մասին:
ԱՄՆ-ի կառավարությունը և կոնգրեսը գիտեն, որ Նյու-Յորքի 11 սեպտեմբերյան ահաբեկչական գործողության հեղինակներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել և հենց այդ պատճառով սաուդցիները և ամերիկացի նորպահպանողականները փորձում են պատասխանատվությունը իրենց ուսերից թոթափելով, Իրանին ներկայացնել որպես ահաբեկչության և ծայրահեղական խմբերի աջակից:
Ի դեպ Իրանի քայլերը վկայում են որ այդ երկիրը միշտ փորձել է կանխել ԿՀՎ-ի, Մոսադի և Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկչական գործողությունները: