«Ամբողջական Իրաք», Իրանի հայացքը Իրաքի հանրապետության նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64284-Ամբողջական_Իրաք_Իրանի_հայացքը_Իրաքի_հանրապետության_նկատմամբ
Իրաքի Քուրդստանի տարածքում գործող կուսակցությունների ղեկավարները որոշել են 2017թ. Սեպտեմբերի 25-ին անցկացնել անկախության հանրաքվե: Համաշխարհային հանրությունը բացասական է արձագանքել այս խնդիրին: Իսկ Իրանը հայտարարել է.« «Ամբողջական Իրաք»-ն է Իրաքի ողջ ժողովրդի շահերի երաշխիքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 15:17 Asia/Tehran
  • «Ամբողջական Իրաք», Իրանի հայացքը Իրաքի հանրապետության նկատմամբ

Իրաքի Քուրդստանի տարածքում գործող կուսակցությունների ղեկավարները որոշել են 2017թ. Սեպտեմբերի 25-ին անցկացնել անկախության հանրաքվե: Համաշխարհային հանրությունը բացասական է արձագանքել այս խնդիրին: Իսկ Իրանը հայտարարել է.« «Ամբողջական Իրաք»-ն է Իրաքի ողջ ժողովրդի շահերի երաշխիքը»:

Հակազդելով Իրաքի Քուրդստանի շրջանի այս միակողմանի որոշմանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է.«Իրանը հովանավորում է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը: Սա է Իրանի պարզ ու սկզբունքային դիրքորոշումը»:

Ավեի վաղ, շեշտելով, որ Իրաքի սահմանադրությունը այդ երկիրը բնութագրում է որպես միասնական ժողովրդավարական ու դաշնային երկիր, այդ երկրի վարչապետի խոսնակ Սաադ Ալ-Հադիսին ասել է.«Որևէ խումբ և ժողովրդական խավ չի կարող անտեսել այս օրենքը և հակառակ դիրք ընդունել»:

Նրանով հանդերձ, որ քուրդերը ընդունում են այդ երկրի սահմանադրությունը, վերջիններիս կողմից անկախության հանրաքվեի անցկացման համար կատարվող պնդումները լոկ քաղաքական քայլ են: Քուրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, ով ձգտում է կարգավորել հարաբերությունները Իրաքի կենտրոնական կառավարության ու արտասահմանյան կառավարությունների հետ, այդ քայլը որպես պատրվակ է ծառայեցնում իր նպատակներին հասնելու համար:

Փաստորեն Մասուդ Բարզանին խաղում է քուրդերի զգացմունքների հետ, որպեսզի կարողանա վերահսկել և կառավարել Իրաքի Քուրդստանում տիրող դժվորությունները: Բարզանին լավ է գիտակցում, որ այդ քայլով Քորդստանը ակնառու առավելություն ձեռք չի բերելու:

Իրաքի Քուրդստանում հանրաքվեի անցկացման հիմնական նպատակն է կարգավորել հարաբերությունները Իրաքի կենտրոնական կառավարության հետ , որպեսզի բանակցությունների շրջանակներում առավելությունները ստանալու հարցում  Արբիլը լինի գերակա դիրքում: Իրաքի Քուրդստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Հոշիար Զիբարին ասել է.«Անկախության հանրաքվեին կողմ քվեարկելը պատճառ կդառնամ որպեսզի Բաղդադի հետ բանակցությունների ընթացքում առավել ամրապնդվեն Քուրդստանի դիրքերը, սակայն ինքնաբերաբար այն Իրաքի և այս շրջանի անջատման պատճառ չի դառնա»:

Զիբարիի այս դիրքորոշումը բացահայտում է Բարզանիի կողմից հանրաքվեի հարցով կատարվող պնդումների տարբեր կողմերը: Բարզանին ինքը տեղյակ է Իրաքի սահմանդրության և այդ երկրի իրադրության մասին: Իրաքի Քուրդստանի բոլոր բարդությունների հիմքում ընկած է այդ շրջանում Մասուդ Բարզանիի ապօրինի ղեկավարության շարունակությունը ու նաև այն, որ Բարզանին չունի համապատասխան ազդեցություն քուրեդրի ազդեցիկ շրջանակի վրա : Իրաքի Քուրդստանի վրա Մասուդ Բարզանիի օրինական ղեկավարությունը վերջ է գտել 2015թ. օգոստոսի 19-ին: Նույնիսկ այն ժամանակ երբ հայտարարվեց բոլոր քուրդերը համաձայնության են եկել անկախության հանրաքվեի անցկացման շուրջ, Ջալալ Թալեբանիի խոսքերով քուրդերը քվերակել են Իրաքի սահմանադրության օգտին և որոշել են ենթարկվել դրան: Իրաքի ժողովրդի 95 տոկոսը քվերակել է հօգուտ այդ երկրի սահմանադրության, որը ընդգծում է Բաղդադի կենտրոնական կառավարությանը ենթարկվող դաշնային համակարգը:

Այս պայմաններում Քուրդստանը Իրաքի հանրապետության մի մասն է և այդ երկրի սահմանադրության սահմանումներից դուրս միակողմանի որոշումները ավելի կբարդացնեն Իրաքի վիճակը այն էլ տարածաշրջանի ու այդ երկրի այսքան բարդ ու խճճված պայմաններում:

Հաշվի առնելով ներկա պայմանները Իրաքը ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացման ականատեսն է և այդ հաղթանակից հետո այդ երկիրը առավել քան երբևէ հանդարտության ու ազգային համաձայնության կարիք ունի: Բաղդադի և Արբիլի տարաձայնությունների կարգավորման հիմքը Իրաքի սահմանադրությունն է և բանակցություններում գերադաս դիրքի հասնելու համար քայլերի դիմելը հարմար առիթ է ընձեռում «Ամբողջական Իրաք»-ի թշնամիներին: