«Մոդեռն հետադիմությունը» երգիծանքի թեմա դարձնելու անհրաժեշտությունը ՝ մեծարգո առաջնորդի հայեցակետով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64328-Մոդեռն_հետադիմությունը_երգիծանքի_թեմա_դարձնելու_անհրաժեշտությունը_մեծարգո_առաջնորդի_հայեցակետով
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին խոսքն ուղղելով Իրանի և իսլամական որոշ այլ երկրների բանաստեղծներին, ասել է. «Մեծ մարգարեն իր աջակից մի բանաստեղծի հրահանգեց երգիծանքի թեմա դարձնել հավատուրացներին և այսօր նման թեմայի կարող են ծառայել «ցեղախմբային հետադիմության» դիմաց «մոդեռն հետադիմության» սուսերի պարը և կամ Սաուդյան Արաբիայի նման երկրի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ դառնալը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2017 08:00 Asia/Tehran
  • «Մոդեռն հետադիմությունը» երգիծանքի թեմա դարձնելու անհրաժեշտությունը ՝ մեծարգո առաջնորդի հայեցակետով

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին խոսքն ուղղելով Իրանի և իսլամական որոշ այլ երկրների բանաստեղծներին, ասել է. «Մեծ մարգարեն իր աջակից մի բանաստեղծի հրահանգեց երգիծանքի թեմա դարձնել հավատուրացներին և այսօր նման թեմայի կարող են ծառայել «ցեղախմբային հետադիմության» դիմաց «մոդեռն հետադիմության» սուսերի պարը և կամ Սաուդյան Արաբիայի նման երկրի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ դառնալը»:

Իսլամի մարդկային կրոնն այն ժամանակ աստվածային այդ կրոնի հետևորդներին ներկայացավ որպես մարդկության երջանկության ու փրկության ճանապարհ, երբ մարդկությունը տգիտության մեջ էին:

Իրողությունն այն է , որ և՛ արաբական աշխարհում նախաիսլամական ժամանակաշրջանում, և՛ արդիական դարում, «հետադիմության» -ը նույն էությունն է ունեցել : Այդ հետադիմության գլխավոր ընդհանրությունն Աստծո  նկատմամբ իրական հավատքն ու տրամաբանության ոչնչացումն է , որպեսզի մարդիկ հակվեն դեպի մոլեռանդություն: Այդ հետադիմությունն այսօր դարձել է մարդկությանն ուղղված սպառնալիք: Մոդեռն հետադիմության դարի մարդիկ ևս հանուն իրենց նպատակաների իրականացման, կոտորում են մեկը-մյուսին և ռազմական տեխնոլոգիան ու գիտությունն օգտագործելով, մի ակնթարթում հրի ու սրի են քաշում հազարավոր անմեղ մարդկանց: Ահաբեկչության նման նենգ երևույթը օրինակն է մոդեռն հետադիմության: Այդ երևույթը շարունակաբար կրկնվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ իմպերիալիստի աջակցությամբ:

Հանրահայտ լրագրող ՝ Բերի Ռաբինն այդ մասին ասել է.«Երրորդ հազարամյակում և վերարդյունաբերական դարաշրջանում, մարդկությանն ապրում է հետադիմության մեջ: Հետադիմություն, որը ստեղծել են Արևմուտքի գաղութարարությունը, բարոյական ու մշակութային շահագործման ու ընչաքաղցության միջոցով : Այսօր ևս տարբեր հասարակություններում բարոյական արժեքները գունաթափվել են: Մոդեռն հետադիմությունը մարդկանց հարկադրում է թաղել ողջ աղջիկ երեխաներին, ոչ թե ֆիզիկապես , այլ վնասելով նրանց հոգին ու անհատականությունը: Արդիական ժամանակաշրջանում և ս ականատես ենք արյունահեղ պատերազմների , այս անգամ ՝ ժողովրդավարության, արդարատենչության ու մարդասիրության կարգախոսներով: Ականատես ենք , թե ինչպես թույլերը խոշտանգման են ենթարկվում ՝ այս անգամ Աբու Ղորայբի և Գվանտանամոյի կալանավայրերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհատականության դրսևորումները զարմանք են պատճառում: Արաբիա կատարած այցի ժամանակ, նա կանգնեց սաուդցի մանկասպանների կողքին ՝ նրանց հետ սուսերով պար պարեց ՝ միաժամանակ խոսլեով ահաբեկչության ու բռնության դեմ պայքարելու մասին: Մինչդեռ աշխարհն ականատես է «ցեղախմբային հետադիմության» հետևանքով ստեղծված բռնության ու ծայրահեղականության :

Հեղափոխության Նորին Վսեմություն առաջնորդի խոսքն ակնարկում էր այն իրողությանը, որ ահաբեկչության ու ծայրահեղկանության դեմ պայքարի համար պետք է չորացնել նրանց սնող աղբյուրները: Քանի որ ահաբեկչությունը սնվում է Աստվծային կրոնների խեղման, անարդարության ու հետադիմության, նաև անմարդկային քայլերի արդարացման պայմաններում: Անկասկած պոետներն ու գրողները, նաև մշակութային գործիչները կարող են իրողությունների մասին խոսելիս և մարդկային հասարակության ցավերն արտահայտելիս, երգիծանքի թեմա դարձնել այս նենգ երևույթը ՝ այդպիսով իրենց դերը կատարելով հասարակության իրազեկման հարցում: