Թրամփի քայլերի արդյունքում անկայունություն է առաջացրել Պարսից ծոցի տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64364-Թրամփի_քայլերի_արդյունքում_անկայունություն_է_առաջացրել_Պարսից_ծոցի_տարածաշրջանում
The National Interest ինտերնետային կենտրոնը մի զեկույցով հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քայլերի հետևանքով անկայություն է առաջացել Պարսից ծոցի տարածաշրջանում և բոլորը տեսնում են, որ «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծումը ձախողել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2017 13:58 Asia/Tehran
  • Թրամփի քայլերի արդյունքում անկայունություն է առաջացրել Պարսից ծոցի տարածաշրջանում

The National Interest ինտերնետային կենտրոնը մի զեկույցով հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քայլերի հետևանքով անկայություն է առաջացել Պարսից ծոցի տարածաշրջանում և բոլորը տեսնում են, որ «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծումը ձախողել է:

The National Interest ինտերնետայաին կենտրոնը գրել է, որ Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած այցից հետո, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների մոտ անհամաձայնություններ է առաջացել, որը հարցականի տակ է դնում Թրամփի շատ միամիտ դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների նկատմամբ, հատկապես նրա ընդունած թշնամական ժեստն Իրանի հանդեպ: 

Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջև առաջացած լարվածությունը վկայում է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներում առկա անհամաձայնությունների և պառակտումների մասին: Այս իրադարձությունը չեղարկեց Ռիադ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի հավակնած դիրքորոշումները: Ռիադում Թրամփը փորձեց Իրանին ներկայացնել տարածաշրջանում առաջացած հակամարտությունների արմատը, որպեսզի կարողանա արաբական երկրների միջև Իրանի դեմ կոալիցիա ստեղծել:

Իհարկե Ռիադը փորձում է տարածաշրջանում Ալե Սաուդի ռեժիմի գլխավորությամբ նոր հեգեմոնիա ձևավորել: Սաուդյան Արաբիան փորձում է իր ազդեցությունը տարածել Պարսից ծոցի փոքր երկրների վրա և տարածաշրջանի անվտանգության հավասարությունները փոփոխության ենթարկել: Սակայն, Քաթարի փորձը վկայում է տարածաշրջանում անկայունության և անապահովության ստեղծման արմատների մասին:

Փորձագետների կարծիքով Թրամփն այն պայմաններում է Քաթարին մեղադրել ահաբեկչության հովանավորման մեջ, երբ Քաթարում է տեղակայված տարածաշրջանի ամերիկյան ամենամեծ ռազմաբազան: Դոնալդ Թրամփը նույնպես Իրանին մեղադրել է ահաբեկչության հովանավորման մեջ և հայտարարել է, որ ԱՄՆ պայքարում է ահաբեկչության դեմ: Սա այն դեպքում, երբ Թրամփը Ռիադում ԻԼԻՊ խմբավորման ակունք տվողների հետ սուսերով պար պարեց:

Ներկայումս Քաթարը, Օմանը և Քուվեյթը փորձում են քայլել տարածաշրջանային զարգացումների ճիշտ ճանապարհով, սակայն պետք է տեսնել, որ Դոնալդ Թրամփն իր նեղ հայեցքով խոչընդոտներ չի հարուցի նրանց ճամբին: Իհարկե տարածաշրջանային խնդիրները շատ բարդ են, սակայն ակնհայտ է, որ այս գործընթացը  Սաուդյան արաբիայի օգտին չի վերջանա: 

Արաբական Լիգայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստերում Սաուդյան Արաբիան փոխարենը իսլամական աշխարհի ճգնաժամերը և խնդիրները կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի, փորձում է , Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, պառակտում առաջացնել տարածաշրջանում: 

Ահաբեկչական գաղափարներ տարածելով Սաուդյան Արաբիան օգնել է ահաբեկչության և ծայրահեղականության առաջացմանը տարածաշրջանում: 

Ի դեպ ճշմարիտ իսլամը ժխտում է այդ գաղափարները:

Ամփոփելով նշենք, որ Թրամփի վարչակարգը Սաուդյան Արաբիայի օգնությամբ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում: