Իրանի առաջնորդը քննադատել է գերտերությունների բացատրությունը նորմաների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64494-Իրանի_առաջնորդը_քննադատել_է_գերտերությունների_բացատրությունը_նորմաների_վերաբերյալ
Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը խիստ քննադատել է անկախ պետություննրին ճնշելու միջազգային նորմաների մասին գերտերությունների բացատրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 08:44 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդը քննադատել է գերտերությունների  բացատրությունը նորմաների վերաբերյալ

Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը խիստ քննադատել է անկախ պետություննրին ճնշելու միջազգային նորմաների մասին գերտերությունների բացատրությունը:

Երկուշաբթի երեկոյան եռյակ իշխանությունների ղեկավարների և մի խումբ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի նախագահական ընտրություններից հետո ամերիկացիների տգեղ արարքներին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Մեծապետական ուժերն իրենց շահերի ապահովման համար օգտվում են տարբեր մեթոդների: Դրանցից մեկը «միջազգային նորմաներ»-ի անվան ներքո մեծապետականության շահերի ապահովումն է, որպեսզի այդպիսով անկախ ու բռնությանն ընդդիմացող երկրներին մեղադրեն նորմերը չհարգելու մեջ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պարզել է, թե որոնք են միջազգային նորմաներ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակները, որոնց մասին ճիշտ խորհելու դեպքում, կբացահայտվեն բոլոր խնդիրների գլխավոր պատճառները:

Որոշ ժամանակ առաջ, մի հարցազրույցում պատասխանելով Իրանը մեծ սպառնալիք լինելու մասին ԱՄՆ-ի պաշտոնատարների  հայտարարությունների վերաբերյալ հարցմանը, ամերիկացի դիվանագետ, մտավորական Նոամ Չամսկին ասել է.«ԱՄՆ-ը Իրանին մեծ սպառնալիք է համարում խաղաղության դեմ, սակայն ամերիկացիների շրջանակում և Գելափի կողմից անցկացված սոցհարցումները վկայում են այն մասին, որ աշխարհը համոզված է, որ ԱՄՆ-ն է ամենամեծ սպառնալիքն է միջազգային խաղաղության դեմ»:

Անտարակույս իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի  հայտարարությունները բազմակողմանի նշանակություն ունեն, որի մաս է կազմում ԱՄՆ-ի իրական էության ճանաչումը::

Ն.Վ. առաջնորդն անդրադարձել է նաև միջազգային բեմում Իրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի ու սպառնալիքների դիմաց ԻԻՀ համակարգի խոշոր ռազմավարություններին:

Այդ կապակցությամբ մեծարգո առաջնորդը կարևորել է ռազմական ու անվտանգության առումով հզորացումը և տնտեսական ճնշումների ու ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից չհարգվելու պատճառով առաջացած առիթների ու սպառնալիքների կառավարումը:

Նկատի առնելով ամերիկացիների քաղաքականությունների գաղտնի ու բացահայտ իրողությունները, մեծարգո առաջնորդն ասել է.«ԱՄՆ-ի հետ շատ հարցեր անկարգավորելի են»:

Իրանի նման հարուստ երկրում և կարևոր տարածաշրջանում իսլամական համակարգի իշխանության հասնելը և անկախ քաղաքականությունների որդեգրումը ԻԻՀ հետ ամերիկացիների թշնամության գլխավոր պատճառը համարելով, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նրանք դեմ են երկրի անկախության սկզբունքին, սակայն անգամ եթե երկրում անկախ պետություն լինի, որը կրոնական ու հեղափոխական չլինի, այդ իշխանության դեմ հակառակություններ կլինեն»:

Նշելով, որ ԱՄՆ-ը մարդու իրավունքները, ահաբեկչությունը և տարածաշրջանում Իրանի միջոցով անկայունություն առաջացնելու մասին կեղծ հայտարարությունը պատրվակ է ծառայեցնում իսլամական համակարգի դեմ, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ն ինքն ահաբեկիչ է, ահաբեկիչներ դաստիարակող և հովանավորում է Սիոնիստական ռեժիմին, որը ձևավորվել է բռնությամբ ու ահաբեկչությամբ: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ ԱՄՆ-ին վստահել»: