Ամանոյի զեկույցը հաստատում է ՀԳՀԾ-ին Իրանի ամբողջական հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64522-Ամանոյի_զեկույցը_հաստատում_է_ՀԳՀԾ_ին_Իրանի_ամբողջական_հավատարմությունը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը երկուշաբթի ճրը գործակալության Վճռաբեկ դատարանի սեզոնային նիստի մեկնարկին, հայտարարել է, որ Իրանը համատարիմ է եղել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր բոլոր պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 13:57 Asia/Tehran
  • Ամանոյի զեկույցը հաստատում է ՀԳՀԾ-ին Իրանի ամբողջական հավատարմությունը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը երկուշաբթի ճրը գործակալության Վճռաբեկ դատարանի սեզոնային նիստի մեկնարկին, հայտարարել է, որ Իրանը համատարիմ է եղել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր բոլոր պարտավորություններին:

Իրանի մասին «ԻԻՀ-ում դիտարկումը և ճշմարտացիության ստուգումը» խորագրով գործակալության երկրորդ զեկույցը հրապարակվել է  հունիսի 2-ին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2232 բանաձևի հիմունքով:

ՀԳՀԾ-ի գործընթացն ընթանում է նորմալ հունով, սակայն ԱՄՆ-ն այդ հարցում լուրջ խոչընդոտներ է հարուցում: Ամանոյի նոր զեկույցին համընթաց, Օսլոյում Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ ունեցած հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ՀԳՀԳ-ի հարցում ԱՄՆ-ի խափանարարությունները շարունակվելու դեպքում, նոր քայլեր են ձեռնարկվելու»: Հունիսի 8-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է հակաիրանական նոր շրջափակումներ սահմանելու օգտին։ Ներկայացուցիչների պալատում հաստատվելուց և նախագահի ստորագրությունը ստանալուց հետո, հակաիրնական շրջափակումներն ուժի մեջ են մտնելու:

Երկուշաբթի օրը՝ հունիսի 12-ի երեկոյան եռյակ իշխանությունների ղեկավարների և մի խումբ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթում անդրադարձել է ԱՄՆ-ի խոստումնադրժությանը: Նորին Վսեմություն առաջնորդը ՀԳՀԾ-ի վերաբերյալ խոսել է եվրոպական երկրների ղեկավարներին Իրանի ԱԳ նախարարի հղած նամակի և ամերիկացիների կողմից միջուկային համաձայնության խախտման մասին: Մեծարգո առաջնորդը համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դիտորդ խմբին հանձնարարել է ամենայն լրջությամբ ու ճշգրիտ կատարել իրենց պարտականությունը՝ ավելացնելով.«ՀԳՀԾ-ի ընդունման հարցում գրավոր կերպով ճշտել ենք պայմանները, իսկ դիտորդ խումբը պետք է ուշադիր լինի բոլոր կետերի իրականացման հարցում»:

Ավելի վաղ       Իրանի առաջնորդն անդրադարձել էր ԱՄՆ-ի կողմից ճնշման և արտոնություններ ստանալու քաղաքականությանը, նշելով.«Նրանք մտադիր են մինչև ՀԳՀԾ-ի ժամանակաշրջանի ավարտը նույն կերպ առաջ գնալ: Նրանք նաև ծրագրեր ունեն ՀԳՀԾ-ի ավարտվելուց հետո  շրջանի համար»: Հերիթեյջ ինստիտուստի վերլուծաբան Մայքել Ռուբինն ասել է.«Ոչ-միջուկային շրջափակումները խստացնելով և ՄԱԳԱՏԷ-ին նոր ստուգումներ անցկացնելու համար ճնշելով, կարող ենք իրանցիներին հարկադրել սեղմել ՀԳՀԾ-ի չեղարկման կոճակը»: 

Իր ելույթի մի մասում մեծարգո առաջնորդն այդ մասին ասել է.«Երբ գործ ունենք օտարների հետ, պետք է ամենայն զգոնությամբ ու զգուշավորությամբ գործել և այնպես խոսել, որ խոսքերում զգալի չլինի թշնամու նկատմամբ վստահությունը, քանզի դա երկրի և՛ ներսում, և՛ դրսում օտարների մոտ բացասական ազդեցություն է թողնելու»: Անկասկած միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի խոստումնադրժությունը լուրջ հարց է, քանի որ ՀԳՀԾ-ը հնարավոր չէ իրականացնել միակողմանիորեն: Հարցն ավելի վաղ քննարկվել է Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում, իսկ հուլիսին կայանալիք նիստում, այդ կապակցությամբ որոշումներ են ընդունվելու»: