Հակաիրանական հայտարարություններ ՝ տարածաշրջանի գործերին միջամտելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64580-Հակաիրանական_հայտարարություններ_տարածաշրջանի_գործերին_միջամտելու_նպատակով
Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում ունեցած ելույթում, ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կրկին հայտարարել է, որ Իրանը շարունակում է միջինարևելյան տարածաշրջանում իր ապակայունացնող գործունեությունը: Տարածաշրջանում իսլամական Դիմադրության ուժերին ահաբեկիչ անվանելով, նա ասել է.«Մենք և մեր դաշնակիցները պետք է պայքարենք տարածաշրջանում Իրանի տարածամոլական նպատակների դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2017 08:15 Asia/Tehran
  • Հակաիրանական  հայտարարություններ ՝ տարածաշրջանի գործերին միջամտելու նպատակով

Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում ունեցած ելույթում, ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կրկին հայտարարել է, որ Իրանը շարունակում է միջինարևելյան տարածաշրջանում իր ապակայունացնող գործունեությունը: Տարածաշրջանում իսլամական Դիմադրության ուժերին ահաբեկիչ անվանելով, նա ասել է.«Մենք և մեր դաշնակիցները պետք է պայքարենք տարածաշրջանում Իրանի տարածամոլական նպատակների դեմ»:

Թիլերսոնի խոսքերի էությունն ամբողջովին պարզ է և պետք է ասել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը գործի է անցել ՝ տարածաշրջանում Արաբիայի ստեղծած լարված իրավիճակը շահարկելու համար: 

ԱՄՆ-ի պետայրերը փորձում են մի կողմից Թրամփի բնութագրմամբ «կաթնատու կով» Արաբիայից օգտվելով, իսկ մյուս կոմից Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Դիմադրության ճակատը թուլացնելով, ապահովել Իսրայելի անվտանգությունն` ապավինելով իրենց տարածաշրջանային դաշնակիցների, մասնավորապես Արաբիայի օգնությանը: ԱՄՆ-ը և Իսրայելն այսօր Արաբիայի և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի ստեղծմամբ, ավելի են մոտեցել իրենց նպատակներին:

Պակիստանի քաղաքական հարցերով փորձագետ ՝ Մոհամմեդ Ասլամ Խանը «Կատարի ճգնաժամը» խորագրով իր հոդվածում գրել է .«Կատարի ճգնաժամի արմատը ոչ թե Ռիադում, այլ` Թելավիվում է: Վերջին օրերին Իսրայելի և սաուդցի պետայրերի հարաբերությունների սերտացում է նկատվել: Կատարի էմիրն առ այսօր ենթադրում էր, որ Ալ-Ադիդում ԱՄՆ ռազմաբազան կարող է դերակատար լինել հարևան երկրների սպառնալիքներից պաշտպանվելու համար, մինչդեռ Թրամփը բացեիբաց Կատարին մեղադրել է ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ»:

Պարզ է, որ Թիլերսոնի խաբեական խոսքերը «Բաժանիր և տիրիր» քաղաքականության կրկնությունն են և այժմ հենց այդ քաղաքականությունն է գործում Թրամփի կառավարությունում: Քաղաքականություն, որն ըստ վերլուծաբանների հանգեցնելու է Ասիայի արևմուտքին անցանկալի ճգնաժամ պարտադրմանը:

Սաուդցիները փորձում են տարբերակել վահաբիականություն և ծայրահեղականություն հասկացությունները: Սաուդցի իշխանավորները համոզվել են, որ պետք է այլ դեմքով ներկայանալ ԱՄՆ-ին , իսկ այդ նպատակին հասնելու համար, ձևավորել են հակաահաբեկչական կոալիցիա : Ամերիկան էլ ընկալել է մեսիջը: Սակայն հարց է առաջանում, խաղի ո՞ր կողմն է ավելի շուր հրաժարվելու՝ ԱՄՆ-ն, թե՞` Արաբիան: Ամերիկացի քաղաքական գործիչներն այդ հարցին հստակ պատասխան չունեն , քանի որ նրանց տեսանկյունից, բոլոր գործոնները պայմանավորված են ԱՄՆ-ի շահերի ապահովմամբ և Արաբիայի ղեկավարության պիտանելիության ժամկետով: Իսկ Իրաքում Սադդամի և Լիբիայում Կադդաֆիի ռեժիմների ճակատագիրն այս հարցի լավագույն պատասխանն է և պարզից էլ պարզ է , որ Արաբիան ամեն դեպքում միջոց է ծառայում: Իրենց ստրատեգիական սխալները շարունակելու դեպքում, Ռիադի պետայրերը  մութ ու խոչընդոտներով լի ճանապարհ են ունենալու: Սա իրողություն է , որի փորձն ունեն նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները և տարածաշրջանի անցյալից կարելի է կռահել տարածաշրջանային դաշնակիցներին ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորման ապագան: