Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64808-Թուրքիայում_ԱՄՆ_ի_դեսպանն_արտգործնախարարություն_է_կանչվել
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսին կանչել են երկրի արտաքին գործերի նախարարություն, բողոքելով ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ թիկնապահներին ձերբակալելու մասին ամերիկացի դատավորի որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2017 15:00 Asia/Tehran
  • Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսին կանչել են երկրի արտաքին գործերի նախարարություն, բողոքելով ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ թիկնապահներին ձերբակալելու մասին ամերիկացի դատավորի որոշման դեմ:

Հունիսի 15-ին, Վաշինգտոնի դատարանը Թուրքիայի նախագահի 12 թիկնապահներին ձերբակալելու վճիռ է արձակել:

Հակադարձելով այդ վճռին, Թուրքիայի արտգործնախարարությունը դժգոհություն է հայտնել և այն սխալ, կողմնակալ և օրենքի վրա չհիմնված որոշում է բնութագրել:

Անցյալ ամիս Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահները հարձակվել են նրա ընդդիմադիրների վրա և ծեծի են ենթարկել նրանց:

Սա երկրորդ անգամ է, որ Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվում ԱՄՆ-ի դեսպանը՝ անցյալ ամիս Էրդողանի ԱՄՆ այցելության ժամանակ թիկնապահների հետ ամերիկյան անվտանգության ուժերի վերաբերմունքի հետ կապված:

 Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի ներկայության ժամանակ, տարաձայնություններ ծագեցին քրդերի և Թուրքիայի կառավարության միջև, ինչը երևան եկավ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց և Թուրքիայի անվտանգության ուժերը ծեծի ենթարկեցին քուրդ բողոքարարներին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Էրդողանի թիկնապահների դրսևորած կեցվածքի պատճառը Էրդողանի ուղղակի հրամանն է եղել քուրդ ընդդիմությանը ճնշելու համար: Հետևաբար ամերիկյան լրատվական ու քաղաքական շրջանակները սուր քննադատություններ ուղղեցին Թուրքիային և ի վերջո Թուրքիան արտգործնախարարություն կանչեց ԱՄՆ-ի դեսպանին:

Թուրքիայի կառավարությունը բանավոր ու գրավոր բողոքեց Վաշինգտոնի ձեռնարկած թշնամական քայլի դեմ: Իհարկե ԱՄՆ-ը պաշտոնապես չպատասխանեց Անկարայի կառավարության քննադատություններին, սակայն Վաշինգտոնի դատարանի վճիռը պաշտոնական ու գործնական պատասխան էր Անկարայի կառավարությանը: Հատկապես որ Թուրքիայի կառավարությունը, բողոքում է, որ Վաշինգտոնի անվտանգության ուժերն անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկել Էրդողանի այցի ժամանակ: սակայն Վաշինգտոնը պատասխանել է, որ նախքան Էրդողանի թիկնապահների միջամտելը, խաղաղ ցույց էր ընթանում, հետևաբար ոստիկանության միջամտության կարիք չէր զգացվում:

Արևմտյան լրատվական աղբյուրները, այդ թվում «Ռոյտերս»-ը հաղորդել են, որ Էրդողանի դեմ կարգախոսներ վանկարկող քրդերի խաղաղ ցույցը բռնության վերածվեց այն ժամանակ, երբ Էրդողանի կողմնակիցները հարձակվեցին ցուցարարների վրա: Իրականում Թրամփի իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հեռանկարը շատ է փոխվել նրանից, ինչ ենթադրում էր Անկարայի կառավարությունը: Հետևաբար թվում է, որ տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերով, ինչպես նաև Թուրքիայի ներքին զարգացումների, այդ թվում անցյալ տարի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման հարցով Գյուլենի խմբին ընդդիմանալու անհրաժեշտության հարցով սրվելու են Անկարա-Վաշինգտոն տարաձայնությունները: