Կայացել է Գերմանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը
Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսոլա Վոն Դեր Լայնի հետ Բավարիա նահանգում ունեցած հանդիպումից հետո, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը դրական է գնահատել Վաշինգտոն-Բեռլին ռազմավարական բանակցությունները:
Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ մամլո համատեղ կոնֆերանսի ընթացքում, Ջեյմս Մատիսը Գերմանիային համարել է ՆԱՏՕ-ի երկրորդ կարևոր երկիրը, որը մեծ դերակատարություն ունի այդ կազմակերպության սպառազինության և զինծառայողների մատակարարման գործում: Նա նաև Գերմանիայն համարել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ձևավորված կոալիցիայի ամենակարևոր երկիրը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի երկրների համագործակցության և միասնության պահպանման կարևորությունը: Նկատի առնելով որ տնտեսական և ռազմական տեսակետից Գերմանիան Եվրոպայի ամենակարևոր երկիրն է համարվում, հետևաբար անսպասելի չէ, որ Դոնալդ Թրամփի կառավարության և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների միջև այդ կազմակերպության բյուջեի վերաբերյալ առաջացած անհամաձայնություններից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ուղևորվել է Բեռլին` Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ բանակցելու նպատակով:
Ի դեպ Մատիսը փորձում է մի կերպ Եվրոպական դաշնակից երկրների համար մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումը ՆԱՏՕ-ի նկատմաբ:
Չնայած Գերմանիան ընդունել է իր պաշտպանական բյուջեի ավելացումը, սակայն գերմանացի բարձրաստիճան պածտոնատարները դժգոհ են անվտանգության հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծր դիրքորոշումից:
Գերմանիայի պաշտպանության նախարար՝ Օրսոլա Վոն Դեր Լայնը համոզված է, որ Գերմանիայի ռազմական բյուջեում ներառվում են ՄԱԿ-ի և եվրոպական խաղաղապահ առաքելություններին մասնակցելը և ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարը:
2017 թ.-ին Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց ի վեր Գերմանիան խիստ ճնշման տակ է ՆԱՏՕ-ում իր ռազմական բյուջեն ավելացնելու համար: Այդ ճնշումների արդյունքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Բեռլինը պատրաստ է ավելացնել ռազմական բյուջեն:
Սակայն այս հարցը Գերմանիայում խիստ դժգոհություններ է առաջացրել: Գերմանացի որոշ պաշտոնյաներ քննադատել են երկրի ռազմական բյուջեի ավելացման քայլը: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի տեսակետից, անվտանգությունը բազմակողմանի խնդիր է, որի միայն մեկ կողմն է կազմում ռազմական հարցերը: Հետևաբար անվտանգությունը ապահովելու նպատակով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական բյուջեի ավելացման քայլը սխալ գործընթաց է համարվում:
Զիգմար Գաբրիելը համոզված է, որ ժողովրդավարական երկրները չպետք է միայն ընդգծեն ռազմական բյուջեի ավելացումը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցը քննադատել է այդ երկրի ռազմական բյուջեն ավելացնելու կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները Բեռլինի վրա:
Այդուամենայնիվ Գերմանիայի իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները համաձայն են ավելացնել երկրի պաշտպանական ոլորտի բյուջեն: