Դիմադրության առանցքը փայլում է իսլամական աշխարհի քաղաքական ուղեծիրում
Արևմտյան Ասիա ռազմավարկան տարածաշրջանում Դիմադրության առանցքի արձանագրած պատմական հաղթանակի թոհուբոհում, Լիբանանի Հեզբոլլահի՝ Մոհամմեդ Ռաադի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Թեհրանում հանդիպում-զրույց է ունեցել Իրանի բարձրաստիճան պատասխանատուների հետ:
Լիբանանի Հեզբոլլահի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպում-զրույց է ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Երեքշաբթի օրը այս պատվիրակությունը Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ խորհրդակցել է տարածաշրջանային քաղաքական զարգացումների ու Լիբանանի դիմադրության առանցքային դերակատարության մասին:
ԻԻՀ-ի պատասխանատուների հետ Հեզբոլլահի պատվիրակության բանակցության առանքն է կազմել՝ դիմադրության առանցքի ազդեցությունը որպես տեղական-տարածաշրջանային ուժի գործոն՝ Լիբանանից Եմեն: Լիբանանի իսլամական դիմադրության պատվիրակության հետ հանդիպմանը Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Դիմադրության առանցքին աջակցելու և ահաբեկիչներին ճնշելու հարցում Իրանը կասկածներ չունի և այս խնդիրը մարդկային ու իսլամական պարտականություն է»: Ավելի վաղ Զարիֆը նույնպես Աարսալում ահաբեկիչների դեմ պատերազմում Լիբանանի Հեզբոլլահի տարած հաղթանանկը մի դաս էր համարել իսլամական աշխարհի համար:
Լիբանանի իսլամական դիմադրությունը փայլում է և՛ քաղաքական և՛ ռազմական ոլորտում և այսօր Լիբանաի հեզբոլլահի դրական դերակատարությունը նաև հաստատվում է այդ կառույցի ընդդիմադիրների կողմից: Լիբանաի իսլամական դիմադրությունը իր օրակարգում է ունեցել «Ջերուդ Աարսալ» շրջանում ահաբեկիչների դեմ պատերազմը և Լիբանանում գործող այլ կառույցների հետ համագործակցությունը և երբեք միակողմանի քայլեր չի վերցրել: «Ջերուդ Աարսալ» տարածաշրջանի ազատագրման գործողություններում Լիբանանի բանակի հետ համագործակցությունը հայտնի են դարձնում Հեզբոլլահի հայրենասիրական զգացումները, միաբանության ձգտումներն ու միատարրության պահպանումը: Այդ կապակցությամբ Լիբանանում դիմադրության հոգևորականների համաշխարհային միության ղեկավար Շեյխ Մահեր Մահմուդը շեշտել է.«Լիբանանի հարավում Իսրայելի դեմ և ապա Լիբանանի արևելքում Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական դեմ պատերազմներում Հեզբոլլահը երբեք չի վարվել որպես շիա ուղղության հետևորդ կուսակցություն»:
Երեքշաբթի օրը, Լիբանայան ուժերի կուսակցության ղեկավար, Հեզբոլլահի թիվ մեկ ընդդիմադիր և քաղաքական փորձագետ Սամիր Ջաաջաը խոստովանել է.«Ջերուդ Աարսալում արձանագրած հաղթանակով Հեզբոլլահը պաշտպանել է այս երկրի տարածքները»:
Լիբանանի Հեզբոլլահի հաջողությունը Արևմտյան Ասիայում դմիադրության առանցքի արձանագրած հաջողության շարունակությունն է, որ Պաղեստինից, Սիրիայից, Իրաքից ու Եմենից բացի Իրանի ցուցաբերած հիմական ու սկզբունքային համագործակցության ու աջակցության շնորհիվ փայլում է իսլամական աշխարհում: Դիմադրության առանցքը անհաջողության է մատնել թշնամիների կողմից տարածաշրջանի իսլամական անկախ երկրների աշխարհագրության ու սահմանների փոփոխության մասին նախագիծը, ինչի պատճառով էլ ամերիկացիներն ու սիոնիստները ձգտում են զինաթափ անել դիմադրության առանցքը: Վերջին օրերի ընթացքում Երուսաղեմում սիոնիստների ծրագրերի խափանումը, Սիրիայում և Լիբանանի հարավային ու արևմտյան սահմաններում Հեզբոլլահի կողմից ուժի ցուցադրումը, Մուսուլում ԻԼԻՊ-ի կրած պարտությունը և Եմենում սաուդցի ագրեսորների ձախողումները որպես ազդեցիկ գործոն ապացուցում են դիմադրության առանցքի արդյունավետությունը Միջին Արևելքի տարածաշրջանի քաղաքական հավասարություններում: Լիբանաի դիմադրության առանցքի պատվիրակության ղեկավար Մոհամմեդ Ռաադի ասելով, տարածաշրջանում դիմադրության առանցքի հաղթանակներ ձեռք են բերվել ԻԻՀ-ի անվերապահ աջակցությունների շնորհիվ: