Գերմանիան հանդես է եկել ԱՄՆ-ի նկատմամբ փոխադարձ քայլեր նախաձեռնելու պահանջով
Նշելով, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները դեմ են միջազգային օրենքներին, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիտ Ցիպրիսն ասել է, որ Եվրոպան պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի Վաշինգտոնի դեմ:
Բրիջիտ Ցիպրիսը Եվրահանձնաժողովից պահանջել է ԱՄՆ-ի հակառուսական քայլերի նկատմամբ փոխադարձ քայլեր ձեռնարկել: Ավելի վաղ Եվրամիությունը ևս զգուշացրել էր Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կիրառման հետևանքների կապակցությամբ:
«Ամերիկյան օրենքները ենթահող են պատրաստում եվրոպական ընկերությունների շրջափակման համար: Մեր համոզմամբ, դա համաշխարհային օրենքների բացահայտ խախտում է: Ամերիկացիները չեն կարող պատժել գերմանական ընկերություններին, ընդ որում, եթե նպատակն ՝ այլոց պատժելն է»-հավաստել է Ցիպրիսը:
Գերմանիայի կառավարությունը և այդ երկրի արդյունաբերողները հայտարարել են, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված նոր պատժամիջոցները կարող են խանգարել ինչպես հայտարարվել է ՝ այդ երկրի էներգետիկայի ոլորտի անվտանգության համար գլխավոր նշանակություն ներկայացնող խողովակաշարի նախագծում գերմանական ընկերությունների մասնակցությանը: Մասնավորապես տնտեսական հարցերի վերաբերյալ գերմանացիների բողոքն ընդգրկում է առավել լայն շրջանակ: Դա առնչվում է ԱՄՆ ներքին օրենքները միջազգային ոլորտ տեղափոխելուն, որն անկասկած հակադրվում է մնացած, այս դեպքում ՝ եվրոպական երկրների շահերին:
Հաշվի առնելով ազատ առևտրի և կլիմայական փոփոխությունների համաձայնագրի նման հարցերում Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները, այսօր Մոսկվայի դեմ նոր շրջափակումների հարցը դարձել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում տարաձայնության առարկա:
Ռուսաստանը համարվում է նավթի ու գազի խոշոր արտադրող երկիրը, որն այսօր ապահովում է Եվրամիության անդամ երկրների անհրաժեշտ գազի շուրջ 30 տոկոսը: Բնականաբար այդ երկրի էներգետիկայի ոլորտի դեմ քայլերից տուժելու են նաև այդ երկրները: Ի դեպ, այդ հարցում ԱՄՆ-ը համարվում է Ռուսաստանի մրցակիցը, ուստի ծավալվել են Մոսկվայի դեմ պատժամիջոցները միջոց ծառայեցնելու համար ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները:
Եվրոպացի փորձագետների համոզմամբ՝ այդ շրջափակումներով Վաշինգտոնը ոչ թե հետապնդում է Եվրոպայում իր տնտեսական շահերն, այլև փորձում է թուլացնել և մրցակցության դաշտից հեռացնել եվրոպական ընկերություններին:
Փարիզի ռազմական փորձագետ, միջազգայնագետ Ֆրանսիս Փերինի համոզմամբ՝ ԵՄ-ի երկրները պետք է զերծ մնան տարաձայնություններից և բացահայտորեն ԱՄՆ-ին ասեն, որ Եվրոպան միասնական է լինելու առաջիկա հավանական շրջափակումների դեմ:
Կարելի է ակնկալել, որ Ռուսաստանի դեմ ծավալուն ու աննախադեպ շրջափակումներից հետո Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հարաբերությունների նոր լարում է սպասվում: Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համարվում են Եվրամիության դեմ կիրառվող տնտեսական ճնշում, որն անկասկած վնասելու է երկու կողմերին:
Հաշվի առնելով ներկա հանգամանքները, Վաշինգտոնի և Բրյուսելի միջև համակարծություն ու կոնսենսուս չձևավորվելու դեպքում, ԵՄ-ն ԱՄՆ-ից վրեժխնդիր է լինելու: