Մերկելը խստորեն քննադատել է Թրամփին
Քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ նրա քաղաքականությունը հանգեցնելու է ԱՄՆ-ի մեկուսացմանն, այլ ոչ թե հզորացմանը:
Գերմանիայի կանցլերը Թրամփին մեղադրել է մեկուսացմանը տանող քաղաքականություն որդեգրելու մեջ, ասելով.«ԱՄՆ-ին ամենաբարձր դիրքում դասելու Թրամփի մտքերը վտանգավոր են և կարող են վնասել համաշխարհային բեմերում ԱՄՆ-ի հեղինակությանը»: Ֆրանսացի գինական Մարի Սեսիլ Նավի խոսքերով, բազմաբևեռ աշխարհին վերջ դնելու նպատակով Թրամփի քաղաքականությունը նրա մենաշնորհն է և հիմնված է գերիշխանության, բլեֆի և ճնշման վրա:
ԱՄՆ նախագահը համոզված է, որ Վաշինգտոնի միահեծան ու ինքնառանցք քաղաքականությունն այդ երկրի համար հեղինակություն է ապահովելու : Չորեքշաբթի օրը Անգելա Մերկելն ասել է.«Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսելու դեպքում, Գերմանիան ԱՄՆ-ի կողքին չի կանգնելու»: Մերկելը փաստորեն համոզված է, որ հաշվի առնելով Ասիայի արևելյան երկրների ՝ Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ Եվրամիության խոշոր երկրների բարեկամական հարաբերությունները, այդ տարածքում լարվածություն ստեղծելով, ԱՄՆ-ն ուղղակիորեն վտանգում է Եվրոպայի շահերը: ԱՄՆ-ին և նրա շահերի վեր դասելը Թրամփի կողմից անկասկած հանգեցնելու է Վաշինգտոնի միահեծանության ծավալմանը, նաև միջազգային հանրության հավաքական կամքի դեմ քաղաքականության կիրառմանը: Իհարկե Թրամփը և Մերկեը տարաձայնություններ ունեն նաև այլ հարցերում ՝ Փարիզի բնակլիմայական համաձայնագրից սկսած մինչև համաշխարհային առևտրի և ՆԱՏՕ-ի ապագայի մասին առկա խնդիրներում: Մյուս կողմից Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումը մտահոգում է էներգետիկայի ոլորտում Եվրամիության անդամ երկրների ՝ մասնավորապես Գերմանիայի պետայրերին, այդ թվում` Մերկելին: 2017 թվականի մայիսին անդրադառնալով ԱՄՆ-ում հարյուր հազարավոր գերմանական ավտոմեքենաների վաճառքին, Թրամփը խոստացել է, որ պակասեցնելու է գերմանական մեքենաների ներմուծումը: Թրամփը նաև ներկայացրել է ԱՄՆ ներմուծվող Մեքսիկայում արտադրվող BMW գերմանական մեքենաների համար 35 տոկոսանոց հարկեր սահմանելու առաջարկը, ինչին հակազդեց Գերմանիան: Բեռլին-Վաշինգտոն գլխավոր տարաձայնությունը կայանում է Գերմանիայի ռազմական ծախսերի բարձրացման համար ճնշումների խստացումն է: Թեև Թրամփի ճնշումների ներքո, Մերկելն ընդունել է դա, սակայն կանցլերի պաշտոնի թեկնածու, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Մերկելի մրցակից Մարտին Շուլցն անթաքույց հակադրվել է այդ նախագծին և նույնիսկ խոստացել է, որ Գերմանիայից հանելու է ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունը: Եվրամիության առանցքային ու խոշոր երկրներ Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են եվրոպական ռազմական ու անվտանգության անկախ կառույցներ ստեղծել: Ընդհանուր առմամբ, Թրամփի դեմ Մերկելի խիստ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ գնալով մեծանում է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի մեծ երկրների միջև անջրպետը: Դա նշանակում է , որ Գերմանիան և ԱՄՆ-ը երկու տարբեր ուղղություններով են ընթանում: