Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին սպառնալիք
Հակազդելով ծագումով թուրք երկու գերմանացիների ձերբակալման խնդրին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիային սպառնացել է, որ վերանայման կենթարկի այդ երկրի հետ հարաբերությունները:
Նորեմբերգ քաղաքում կայացած մամլո ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է.«Մենք պետք է կտրուկ դիրքորոշում ընդունենք այս խնդրի նկատմամբ: Վերջերս Թուրքիայի իրադրությունը, այդ երկրի պայմաններն ու գերմանացիների ձերբակալությունը պատճառ են դարձել, որ մտածենք Անկարայի հետ հարաբերություների վերանայման մասին»: Հաշվի առնելով Թուրքիայի մոտեցումները Մերկելը անդրադարձել է այդ երկրի հետ մաքսային համաձայնությունների ընդլայնման հարցով ընթացող բանակցությունների դադարեցմանը:
Անցած ամիսների ընթացքում տարբեր ոլորտներում առաջացած խնդիրները լարվածություն են առաջացրել Բեռլին-Անկարա հարաբերություններում: Բեռլին-Անկարա հարաբերություների լարվածությունը սկիզբ է առել 2016թ. հուլիսի հեղաշրջումից հետո իր ընդդիմադիրների նկատմամբ Թուրքիայի կառավարության ցուցաբերած վերաբերմունքից: Հեղաշրջման հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հիմնական դերակատար է համարում Ֆաթուլլահ Գյուլենի շարժմանը: 2016թ. ձախողած հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է հարյուրավոր անձանց և աշխատանքից ազատել է այդ երկրի դատական, ռազմական, անվտանգության և ուսման ոլորտի տասնյակ հազարավոր աշխատակիցների: Ձերբակալվածների մեջ կան 12 գերմանացիներ: Այդ անձանց դեմ ներկայացված մեղադրանքը քաղաքական է: Նրանք մեղադրվում են հեղաշրջման կազմակերպիչների հետ համագործակցության մեջ: Ձերբակալված գերմանացիներից 4-ը երկքաղաքացի են, որոնցից 2-ը ձերբակալվել են օգոստոսի 31-ին Անտալիայի օդանավակայանում: Այս ձերբակալությունները հանգեցրին Գերմանիայում ծավալուն ռեակցիաների: Ավելի վաղ Մերկելը նույնպես խիստ քննադատել էր Էրդողանին: Էրդողանը նույնպես Մերկելին համեմատել էր նացիստների հետ: Իհարկե Թուրքիայից հնչեցված քննադատությունները չեն սահմանափակվել միայն քրիոտնյա-դեմոկրատական կուսակցության մակարդակով: Գերմանիան գտնվում է սեպտեմբերի 24-ին անցկացվելքի պառլամենտական ընտրությունների նախօրյակին և այդ երկրի կուսակցություններից ամեն մեկը փորձում է առավելապես շահագործել այդ երկրում տիրող հակաէրդողանական միջավայրը:
Գերմանիայի կանցլերի պաշտոնն ստանձնելու համար սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մարտին Շուլցը Գերմանիայի կառավարությանը առաջարկել է, որ ԵՄ-ը Թուրքիային գումար չվճարի այդ կառույցի անդամակցության համար:
Գերմանիայի սոցիալ-քրիստոնեական կուսակցության ղեկավար Հորսթ Զիհուֆերը ասել է.«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություները և այդ նպատակով Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունները պետք է դադարեցվեն»: Գերմանիայի ձախակողմյան կուսակցությունը նույնպես կառավարության մեղադրել է Թուրքիայի դեմ դիրքորոշման հարցում տատանվելու մեջ և կոչ է արել Թուրքիա մեկնելու հարցով պաշտոնապես ազդարարել Գերմանիայի քաղաքացիներին:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի և Գերմանիայի կառավարությունները ծանր մեղադրանքներ են ներկայացրել միմյանց նկարմամբ: Երկու կողմերն էլ գիտեն, որ քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում միմյանց օգնության խիստ կարիք ունեն: Հիշյալ համագործակցություններից կարևորագույնը փախստականների մուտքը Եվրոպա կանխելու մասին ԵՄ-ի և Թուրքիայի միջև կայացած համաձայնությունն է: Այն Մերկելի պաշտոնավարման ընթացքում կայացած ամենահաջող ծրագրերից մեկն է: Հաշվի առնլով միմյանց նկատմամբ փոխօգնության խիստ կարիքը անհավանական է թվում, որ Բեռլին-Անկարա հարաբերություններում առաջացած լարվածությունները անցնեն հնչեցվող սպառնալիքների ու նախազգուշացումների սահմանը: