Սաուդյան Արաբիան տարածաշրջանում դրամախաղի մեծ պարտվողը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i77077-Սաուդյան_Արաբիան_տարածաշրջանում_դրամախաղի_մեծ_պարտվողը
Երկար ժամանակ է, որ Թեհրան-Ռիադ հարաբերությունները հայտնվել են քաղաքական ու լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում: Եվ դա այն պատճառով, որ Ռիադի պաշտոնատարները պնդում են տարածաշրջանում շարունակել իրենց անխոհեմ քաղաքականությունները և Իրանի դեմ սին կոալիցիա կազմել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2017 09:46 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան տարածաշրջանում դրամախաղի մեծ պարտվողը

Երկար ժամանակ է, որ Թեհրան-Ռիադ հարաբերությունները հայտնվել են քաղաքական ու լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում: Եվ դա այն պատճառով, որ Ռիադի պաշտոնատարները պնդում են տարածաշրջանում շարունակել իրենց անխոհեմ քաղաքականությունները և Իրանի դեմ սին կոալիցիա կազմել:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանի լեզվագարությունները նպատակաուղղված շարժում է և  ԱՄՆ-ում Թրամփի և Իսրայելում Նեթանյահուի հայտարարությունների շարունակությունն է: Այդ համադրությունն ավելի է բացահայտել Թեհրանի դեմ Ռիադի թշնամության պատճառները:

Միչիգանի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, Global policy հաստատության անդամ Մուհամմեդ Այուբը վերլուծելով Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները, գրել է.«Ռիադը փորձում է Դոնալդ Թրամփի կառավարությանը համոզել Իրանի դեմ ռազմական գործողություն կատարելու համար»:

Նա իր հոդվածի մեկ այլ բաժնում գրել է.«Չնայած Սաուդյան Արաբիան ունի աշխարհի նավթի պաշարների մեկ հինգերորդը, սակայն ձախողել են տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու Ռիադի ջանքերը: Սակայն այդ երկրին չհաջողվեց մեկուսացնել Կատարին, այլ Դոհային դեպի Իրան մղեց»:

Երեկ Թեհրանում կայացած Իրանի, Թուրքիայի և Կատարի տնտեսական պաշտոնատարների նիստը և Իրանից Կատար ապրանքատարանցման դյուրացման մասին համաձայնությունը մեկ այլ պարտություն էր Սաուդյան Արաբիայի համար:

Այսօր ավարտվել է ԻԼԻՊ-ի կողմից Արաբիայի խաղաշրջանը և այդ երկրիը լավ գիտի, որ այս դրամախաղի մեծ պարտվողն է: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ձախողումից հետո, սաուդցիները Լիբանանի քաղաքական բուրգից վարչապետ Սաադ Հարիրիին հեռացնելով, փորձեցին լարվածություն առաջացնել Լիբանանում Դիմադրության առանցքի մոտ:  Սաուդյան Արաբիան փորձեց Եմենին ճնշելով, իրավիճակն իր օգտին փոխել, սակայն այդպես չեղավ:

Իրանի արտգործնախարարության նախկին խոսնակ Մահմուդ Մոհամմեդին այդ կապակցությամբ գրել է.«Սաուդյան Արաբիան ենթադրում է, որ տարածաշրջանի արծիվն է, որ իր կտուցն է Իսրայելը և ճանկերն են ԱՄՆ-ը, սակայն ինքը կույր արծիվ է և հաստատ բախվելու է ժայռերին»:

Հնարավոր է որոշ ժամանակ անտեսել իրողությունները, սակայն անհնար է դրանք ոչնչացնել: Ռիադի պաշտոնատարները տարածաշրջանում իրենց նպատակների իրագործման համար ցանկացած քայլի դիմում են: Նրանք հովանավորել են ԻԼԻՊ-ին, Գազայի շրջափակումը նույնությամբ իրականացրել են Եմենում, կաշառել են ՄԱԿ-ին Սաուդյան Արաբիայի անունը մանկասպան ռեժիմների ցուցակից դուրս բերելու համար և մեծ գումարներ են ծախսել Իրանի դեմ կոալիցիա կազմելու համար: Նրանք ԱՄՆ-ի հետ 400 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելով, փորձեցին Թրամփի իրանաֆոբիայի հովանոցի տակ հայտնվել, սակայն բոլոր այս քայլերն ու քաղաքականությունները ձախողեցին:

Սաուդյան Արաբիան պետք է ընդունի իր սխալները, որովհետև Ռիադի թույլ տված սխալներն անհերքելի իրողականություն են: Թեհրանի դեմ դաշնակցություն ձևավորելը և սին քայլերի շարունակվելը կարող են ծանր հետևանքներ ունենալ Սաուդյան Արաբիայի համար: