Ադրբեջանը ողջունել է ԵՄ-ի նոր քայլը
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի առևտրային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնական կայքում ՝ Ադրբեջանի տարածքներում Եվրամիության ընկերությունների կողմից առևտրային գործունեության համար պատասխանատվության մասին հրապարակված նախազգուշացումը:
Հաջիևն ասել է.«Եվրոպական հանձնաժողովի այդ նախազգուշացումը հանդիսանում է առաջին քայլը՝ օկուպացված տարածքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց ապօրինի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի լիգիտիմ պահանջի իրագործման ճանապարհին»:
Ավելի վաղ,ԵՄ-ն նախազգուշացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության գոտում ֆիզիկական ու իրավական անձանց տնտեսական գործունեության մասին , հայտարարելով .«Լեռնային Ղարաբաղում, կամ հարակից շրջաններում անմիջական կամ առևտրային մասնաճյուղերի միջոցով առևտրային գործունեություն իրականացնող ԵՄ ընկերություններին քաղաքացիական ու քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ է սպանում։ Այդ գործունեությունը կարող է բերել քրեական հետապնդման, կամ այլ իրավական միջոցների»:
ՀՀ ակառավարությունն առ այժմ չի հակազդել այդ հայտարարությանը:
Դա այն դեպքում, երբ Ադրբեջանը մշտապես անօրինական է համարել Ղարաբաղում հայկական ուժերի տարածքում արտասահմանյան ընկերությունների ու քաղաքացիների գործունեությունը: Բաքվի կառավարությունը հայտարարել է, որ այդ գործունեությունը կարող է բերել քրեական հետապնդման, կամ այլ իրավական միջոցների, ինչպես տվյալ անձանց, այնպես էլ համապատասխան բիզնեսի նկատմամբ, ինչպես նաև կարող է ազդել ապագայում Ադրբեջան այցելելու հնարավորության վրա:
Բաքվի համա« աճս հարցը չափազնաց կարևոր է: Ադրբեջանի պետայրերը բացասաբար են վերաբերվում նույնիսկ Երևանի կառավարության պետայրերի Ղարաբաղ այցելությանը: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բողոքել էր մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ղարաբաղ կատարած այցի դեմ:
Չնայած սահմանափակումներին և Բաքվի կառավարության բողոքներին, վերջին տարիներին ԵՄ ընկերությունները և նույնիսկ քաղաքական գործիչները , Լեռնային Ղարաբաղ բազմաթիվ այցեր են կատարել: Նման հանգամանքներում, խորհելու տեղիք է տալիս Ադրբեջանի տարածքներ կատարած այցի մասին Եվրոպական հանձնաժողովի նախազգուշացումը: հատկապէս որ վերջին երկու ամիսներին ԵՄ-ն լռել է Ղարաբաղի ղեկավարների եվրոպական երկրներ այցերի և ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումների հարցում: Վերջին ամիսներին Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մի քանի այց է կատարել Բելգիա և Ֆրանսիա: Հաշվի առնելով տիրող իրավիճակը, Ղարաբաղ այցելելու , ներդրումներ կատարելու և գործունեություն ծավալելու կապակցությամբ ԵՄ-ի զգուշացումը համարվում է Բաքվի կառավարության բողոքներին Արևմուտքի կողմից արտոնությունների շնորհում և հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ ԵՄ-ի երկակի քաղաքականության որդեգրում: Իսկ Բաքվի կողմից ԵՄ-ի զգուշացումը ողջունելը գնահատվում է Ադրբեջանի շահերի պաշտպանությանն ուղղված քայլ: