Զարիֆի ճամփորդությունը Հայաստան երկկողմ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման նպատակ ունի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i77143-Զարիֆի_ճամփորդությունը_Հայաստան_երկկողմ_ռազմավարական_հարաբերությունների_ընդլայնման_նպատակ_ունի
Նոյեմբերի 28-ին ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Երևան: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի այցը տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 08:32 Asia/Tehran
  • Զարիֆի ճամփորդությունը Հայաստան երկկողմ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման նպատակ ունի

Նոյեմբերի 28-ին ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Երևան: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի այցը տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:

2016 թ.-ից ի վեր և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից հետո  Իրանի և Հայաստանի հարաբերությունները  մտել են նոր փուլ: Սակայն հարաբերություների ընդլայնումը ի՞նչ կարևորություն ունի կողմերի համար: Այս կապակցությամբ կա երկու տեսակետ: Առաջին․ այն փորձագետները, ովքեր հակված են հավասարակշռության պահպանման տեսությանը կարծում են, որ ներկայիս պայմաններում, երբ աշխարհում տիրում է համաշխարհային հարաբերությունների սկզբունքը,  այն երկրները հաջողություն կունենան,  որոնք կկարողանան հեռատեսությամբ  հասնել համատեղ շահերի: Այս տեսակետից  Իրանը և Հայաստանը,  որքան հնարավոր է պետք է մեծացնեն երկկողմ համագործակցությունները և այդ ձևով ավելացնեն նաև տարածաշրջանային համագործակցությունների մակարդակը: Այս հարաբերություններն ու համագործակցությունները նաև ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ  տարածաշրջանի երկրները կարող են ավելացնել իրենց տնտեսական հարաբերությունները և մեղմել քաղաքական լարվածությունները: 

Ըստ մյուս տեսակետի՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ընդգրկում են նաև պատմական, մշակութային և  կրոնական ոլորտները և այդ ասպարեզում ներդրում անելով  հնարավոր կլինի երկու կողմերի պոտենցիալներն օգտագործել համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ: 

Անկասկած  երկու տեսակենտներն էլ ուշագրավ են այն առումով, որ այսօր անցյալի հարաբերությունների հիման վրա հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հետագա հարաբերություններն ու համագործակցությունները: 

ԻԻՀ Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը այդ կապակցությամբ ասել է.-«Չնայած Հայաստանի երեք միլիոնանց շուկան այնքան մեծ չէ, սակայն Հայաստանի դիրքն այնպես է, որ այն կարող է Եվրասիայի 180 միլոնանոց շուկայի ճանապարհը բացել ԻԻՀ առջև»:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել է.«Թեհրանի հետ սերտ համագործակցությունները  ՀՀ գերակա նպատակներից մեկն է»:

Ներկայիս պայամաններում Իրանի և Հայաստանի ազատ տնտեսական գոտում մեծացել է էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, տեխնոլոգիական, գիտական և ներդրումային համագործակցությունները: 

ԵԱՏՄ-ի հետ ևս Հայաստանի ճանապարհով Իրանի համագործակցություններն ընդլայնվել են: 

Անցյալի փորձը ցույց է տվել, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ են ընթանում և այժմ առավել անհրաժեշտություն կա խորացնել համագործակցությունները: