Իսլամական հեղափոխության առաջնորդի հայցքները Իրանի ծովուժի հզորացման կապակցությամբ
Երեքշաբթի օրը, Իրանի ծովուժի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրառանալով ծովուժի կարևորությանը, Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«.«Իրանի ծովուժը պաշտպանության առաջնագծում է և իր առջև ունի Մաքրանի, Օմանի ծովի և ազատ ջրերի նման կարևոր տարածքներ: Իրանի ծովուժը պետք է շարունակի իր ներկայությունը ազատ ջրերում»:
Իրանի ծովուժի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին շնորհավորելով ազար ամսի 7-ը՝ ծովուժի օրը, կարևորել է ազարի 7-ի գործողության և նահատակների հիշատակը վառ պահելու անհրաժեշտությունը:
Նոյեմբերի 28-ը՝ Փեյքան հրթիռաձիգ նավակի անձնակազմի սխրանքի տարելիցի օրն, ԻԻՀ բանակի ծովուժի օր է հռչակված:
Նման մեկ օր «Փեյքան» հրթիռաձիգ նավակը «Մորվարիդ» գործողության ընթացքում հարձակում իրականացնելով Իրաքի նավթի արտահանման «Ալ-Բաքր» և «Ալ-Օմայե» կառույցների դեմ, ոչնչացրեց դրանց երկու երրորդը և Իրանի դրոշը ծածանեց այդ կառույցների վրա:
Այսօր ևս ԻԻՀ բանակի ծովուժը բարձր դիրքում է գտնվում և պաշտպանում է Իրանի ծովային սահմաններն ու տարածքները:
Հաշվի առնելով ծովային ճանապարհների կարևորությունը տնտեսությունում և առևտրական նավերի և տանկերների անվտանգ երթևեկը ազատ ջրերում, ծովերի անվտանգության ապահովումը խիստ անհարաժեշտ է: Իրանը իր մերձակա ջրերում դիմակայում է տարբեր սպառնալիքների: Վերջին հարյուրամյակի փորձը ցույց է տալիս, որ վերտարածաշրջանային երկրները սպառնացել են Պարսից ծոցի անվտանգությանը : Նրանք լարվածություն առաջացնելով տարածաշրջանում փորձել են անվտանգություն հաստատելու պատրվակով իրենց ներկայությունը ամրագրել այդ գեոպոլետիկական նշանակություն ունեցող տարածաշրջանում և միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառել տարածաշրջանի կախյալ արաբական կառավարություններին:
Այժմ ԻԻՀ բանակի ծովուժը ամրագրել է իր հզոր ներկայությունը տարածշրջանում և միջազգային ջրերում հանձհառությունները կատարելով դիմագրավում է ահաբեկչական խմբերի վտանգը:
Վերջին տարիներին Իրանի ծովուժը ազատ ջրեր է գործուղել ավելի քան 50 նավախումբ, որոնք կատարել են տարբեր գործողություններ:
Այժմ Իրանի ծովուժը կարողությունն ունի Պարսից ծոցում, Օմանի ծովում, Հնդկական օվկիանոսում և միջազգային ազատ ջրերում անվտանգություն հաստատել: ԻԻՀ ծովուժը տարածաշրանում ամրագրել է իր ռազմավարական ուժի դիրքը: Իրանի ծովուժի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Լավ առաջընթաց է սկսվել և այսօր Իրանի ծովուժը ավելի առաջադեմ է քան 20 տարի առաջ: Սակայն բոլոր բաժիններում պետք է բարձր պահվի մարտական հոգին, պատրաստվածությունը և ընտրվի առաջադիմության ուղին և այս շարժումը շարունակվի ավելի արագ թափով»: