Իրանի տարածքային գործակցության մարտավարությունը ՝ Ռիադի լարվածություն հարուցող քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i77251-Իրանի_տարածքային_գործակցության_մարտավարությունը_Ռիադի_լարվածություն_հարուցող_քաղաքականության_դեմ
Երեքշաբթի երեկոյան կառավարության երկրորդ հարյուրօրյա գործունեությունը ներկայացնելու նպատակով հեռուստատեսության ուղիղ եթերում, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին անդրադարձել է կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 07:41 Asia/Tehran
  • Իրանի տարածքային գործակցության մարտավարությունը ՝ Ռիադի լարվածություն հարուցող քաղաքականության դեմ

Երեքշաբթի երեկոյան կառավարության երկրորդ հարյուրօրյա գործունեությունը ներկայացնելու նպատակով հեռուստատեսության ուղիղ եթերում, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին անդրադարձել է կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությանը:

ԻԻՀ նախագահի խոսքերով, տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրների կարգավորման համար, Իրանը դիմել է երկխոսության ու գործակցության քաղաքականությանը : «Արաբիայի նման պետությունների լարվածություն հարուցող քայլերի դեմ, ԻԻՀ-ը որդեգրում է ինքնազսպվածության քաղաքականություն». ասել է նա: Հասան Ռոհանին անդրադարձել է Ռիադի ռազմամոլական քաղաքականություններին՝ լարվածության ստեղծմանն ուղղված սաուդական ռեժիմի քաղաքականությունը համարելով ներքին ճգնաժամի, նաև տարածաշրջանային պարտությունների պատճառը:

Իրանը որդեգրել է ինքնազսպվածության քաղաքականություն

 

Տարածաշրջանային պարտություններ ասելով, նախագահ Ռոհանին նկատի ուներ Սիրիայի ներքին պատերազմում Մալեք Սալմանի և նրա որդու ձախողումը, Եմենի ճահճուտում հայտնվելը , Իրաքում քաղաքական ու ռազմական պարտությունը , նաև Լիբանանում և Կատարում դիվանագիտական խայտառակությունը: Տարածաշրջանային այդ ձախողումները ՝ Արաբիայում գահաժառանգության խնդրի կողքին, այնպիսի նեղ դրության մեջ են դրել Ռիադին, որ նա փորձում է Թել Ավիվի հետ սերտ կապեր հաստատելով , հատուցել իր պարտությունների մի մասը: 

Հակադարձելով այդ ռազմամոլություններին, Հասան Ռոհանին նշել է , որ դա կատարվել է Վաշինգտոնում ծայրահեղական կառավարության գործի գլուխ անցնելու հետ միաժամանակ: «Թեհրանն օրակարգում է դրել երկխոսության ու գործակցության քաղաքականությունը: Աշխարհը ողջունում է միջազգային հաղորդակցության այդ եղանակը». ասել է Իրանի նախագահը: «Կառավարությունը քայլեր է արել ոչ միայն դինավագիտության ոլորտում, այլև պաշտպանունակության զարգացման ուղղությամբ ՝ այդ երկուսը զուգահեռ առաջ տանելով».-նկատել է Հասան Ռոհանին: 

Իրաի նախագահի անցյալ օրվա ելույթի այս հատվածը վկայում է այն մասին, որ տարածաշրջանի ներկա պայմաններում դիվանագիտության ոլորտում Թեհրանի նվաճումները պայմանավորված են ահաբեկիչների դեմ մարտի դաշտում պաշտպանական հաղթանականերով: Եթե չլիներ Դիմադրության  առանցքը, անկասկած տարածաշրջանային ու միջազգային երկխոսությունն ու գործակցությունն ապարդյուն էին անցնելու: 

Խոսելով Ասիայի արևմուտքում տիրող իրավիճակի մասին, Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի ներսում առավել քան երբևէ միասնության ու զորակցության կարիք կա: Նա կարևորել է այդ ուղղությամբ եռյակ իշխանությունների ղեկավարների սերտ կապերը , նաև զինված ուժերի հետ կառավարության շարունակական բանակցությունները:

Իրանի նախագահի հեռուստատեսային ելույթը փաստորեն արձագանքն էր հեղափոխության մեծարգո առաջնորդի վերջերս ունեցած ելույթի, որտեղ նա ասել էր, որ բոլորը պետք է Իրանից լսեն միայն մի ձայն: Այսօր թվում է, որ երկրի բոլոր պետայրերն ու պատասխանատուները ՝ համոզված լինելով միասնության անհրաժեշտության հարցում, փորձում են դիմագրավել երկրում լարվծության հարուցմանն ուղղված պառակտիչ քայլերին:

Վվերլուծելով Ռոհանիի խոսքերը, կարելի է ասել, որ համոզված լինելով, որ որևէ երկրի արտաքին քաղաքականությունը շարունակությունն է ներքին քաղաքականության , նա նշել է, որ նախ պետք է ներքուստ զորանալ՝ հասնելով բազմակողմանի այլ ոչ թե սահմանափակ զարգացմանը: Իրանի նախագահը դա համարել է կայունությունը տարածաշրջան վերադարձնելու համար Թեհրանի կարողության նախապայմանը:

Պետք է սպասել և տեսնել, թե առաջիկա չորս տարիներին, այդ քաղաքականությունն ինչպիսի ընթացք է ունենալու: