Իրանի տարածքային գործակցության մարտավարությունը ՝ Ռիադի լարվածություն հարուցող քաղաքականության դեմ
Երեքշաբթի երեկոյան կառավարության երկրորդ հարյուրօրյա գործունեությունը ներկայացնելու նպատակով հեռուստատեսության ուղիղ եթերում, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին անդրադարձել է կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությանը:
ԻԻՀ նախագահի խոսքերով, տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրների կարգավորման համար, Իրանը դիմել է երկխոսության ու գործակցության քաղաքականությանը : «Արաբիայի նման պետությունների լարվածություն հարուցող քայլերի դեմ, ԻԻՀ-ը որդեգրում է ինքնազսպվածության քաղաքականություն». ասել է նա: Հասան Ռոհանին անդրադարձել է Ռիադի ռազմամոլական քաղաքականություններին՝ լարվածության ստեղծմանն ուղղված սաուդական ռեժիմի քաղաքականությունը համարելով ներքին ճգնաժամի, նաև տարածաշրջանային պարտությունների պատճառը:
Տարածաշրջանային պարտություններ ասելով, նախագահ Ռոհանին նկատի ուներ Սիրիայի ներքին պատերազմում Մալեք Սալմանի և նրա որդու ձախողումը, Եմենի ճահճուտում հայտնվելը , Իրաքում քաղաքական ու ռազմական պարտությունը , նաև Լիբանանում և Կատարում դիվանագիտական խայտառակությունը: Տարածաշրջանային այդ ձախողումները ՝ Արաբիայում գահաժառանգության խնդրի կողքին, այնպիսի նեղ դրության մեջ են դրել Ռիադին, որ նա փորձում է Թել Ավիվի հետ սերտ կապեր հաստատելով , հատուցել իր պարտությունների մի մասը:
Հակադարձելով այդ ռազմամոլություններին, Հասան Ռոհանին նշել է , որ դա կատարվել է Վաշինգտոնում ծայրահեղական կառավարության գործի գլուխ անցնելու հետ միաժամանակ: «Թեհրանն օրակարգում է դրել երկխոսության ու գործակցության քաղաքականությունը: Աշխարհը ողջունում է միջազգային հաղորդակցության այդ եղանակը». ասել է Իրանի նախագահը: «Կառավարությունը քայլեր է արել ոչ միայն դինավագիտության ոլորտում, այլև պաշտպանունակության զարգացման ուղղությամբ ՝ այդ երկուսը զուգահեռ առաջ տանելով».-նկատել է Հասան Ռոհանին:
Իրաի նախագահի անցյալ օրվա ելույթի այս հատվածը վկայում է այն մասին, որ տարածաշրջանի ներկա պայմաններում դիվանագիտության ոլորտում Թեհրանի նվաճումները պայմանավորված են ահաբեկիչների դեմ մարտի դաշտում պաշտպանական հաղթանականերով: Եթե չլիներ Դիմադրության առանցքը, անկասկած տարածաշրջանային ու միջազգային երկխոսությունն ու գործակցությունն ապարդյուն էին անցնելու:
Խոսելով Ասիայի արևմուտքում տիրող իրավիճակի մասին, Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի ներսում առավել քան երբևէ միասնության ու զորակցության կարիք կա: Նա կարևորել է այդ ուղղությամբ եռյակ իշխանությունների ղեկավարների սերտ կապերը , նաև զինված ուժերի հետ կառավարության շարունակական բանակցությունները:
Իրանի նախագահի հեռուստատեսային ելույթը փաստորեն արձագանքն էր հեղափոխության մեծարգո առաջնորդի վերջերս ունեցած ելույթի, որտեղ նա ասել էր, որ բոլորը պետք է Իրանից լսեն միայն մի ձայն: Այսօր թվում է, որ երկրի բոլոր պետայրերն ու պատասխանատուները ՝ համոզված լինելով միասնության անհրաժեշտության հարցում, փորձում են դիմագրավել երկրում լարվծության հարուցմանն ուղղված պառակտիչ քայլերին:
Վվերլուծելով Ռոհանիի խոսքերը, կարելի է ասել, որ համոզված լինելով, որ որևէ երկրի արտաքին քաղաքականությունը շարունակությունն է ներքին քաղաքականության , նա նշել է, որ նախ պետք է ներքուստ զորանալ՝ հասնելով բազմակողմանի այլ ոչ թե սահմանափակ զարգացմանը: Իրանի նախագահը դա համարել է կայունությունը տարածաշրջան վերադարձնելու համար Թեհրանի կարողության նախապայմանը:
Պետք է սպասել և տեսնել, թե առաջիկա չորս տարիներին, այդ քաղաքականությունն ինչպիսի ընթացք է ունենալու: