Շարունակվում են ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությունները
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Եվրոպային կոչ է արել Իրանի դեմ պայքարում կանգնել Վաշինգտոնի կողքին:
Վիլսոն հետազոտական կենտրոնում ունեցած ելույթում, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անդրադռնալով Եվրոպա ԱՄՆ հարաբերություններին, հայտարարել է.-«Իրանը շարունակում է իր ավերիչ քայլերը տարածաշրջանում և Արևմուտքը պատարստ չէ հանդուրժել Պարսից ծոցում ԻԻՀ գերակայության հաստաոտւմն ու Իրաքում, Սիրիայում Իրանի կողմից հովանավորվող աշխարհազորային խմբերի հզորացումը և Թեհրանի կողմից իրականացվող հրթիռային ծրագրերը:
Թիլերսոնը մտահոգություն հայտնելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի տարած եռակողմ ջանքերի կապակցությամբ, Թուրքիային կոչ է արել Իրանի դեմ պայքարում միանալ ԱՄՆ-ին:
Ավելի վաղ, Սենատում կայացած նիստում, ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնն ասել էր.-«ԱՄՆ-ը հովանավորում է Իրանի ընդիմադիր ուժերին՝ այդ երկրի քաղաքական համակարգը փոխելու նպատակով»:
ԱՄՆ-ի MIT համալսարանի դասխախոս և մտավորական Նոամ Չամսկին ասել է.-«ԱՄՆ չի հանդուրժում տարածաշրջանում նոր ուժի ձևավորումը»:
Իրանի հանդեպ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականության կապակցությամբ Չամսկին ասել է.-«ԱՄՆ-ը պետք է վերջ տա տարածաշրջանի անկախ երկրների հետ թշնամական քաղաքականությանը»:
Չամսկիի խոսքերը երկու կարևոր խնդիրների են անդրադառնում: Նախ ԱՄՆ-ի կառավարությունը աշխարհը դիտում է նեղ հայացքով: Երկրորդ՝ արդեն անցել է հնամաշ տեսակետները ուրիշներին պարտադրելու ժամանակշրջանը: Իսկ Թիլերսոնի հայտարարությունները չեն նշանակում, որ ԱՄՆ-ը կարող է իր կարծիքները թելադրել ուրիշներին:
ԱՄՆ-ի պահանջները Եվրոպայից, Չինաստանից և Ռուսաստանից և իր կարծիքներն ուրիշներին պարտադրելու ուղղությամբ վերցրած քայլերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն փորձում է իր տիրապետությունը հաստատել աշխարհում:
Ռուսաստանի ռազմավարական կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխովն ասել է.-«ԱՄՆ-ն միայն լարվածություն է առաջացնում տարածաշրջանում որպեսզի իր ներկայությունը և գեոպոլետիկական գերակայությունը հաստատի այլ երկրներում և սա Վաշինգտոնի որդեգրած մշտական քաղաքանաությունն է»:
«ԱՄՆ-ի քայլերը չեն սահմանափակվում ներկայով և Սպիտակ տունը փորձում է ատելություն տարածել Իրանի դեմ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի քայլերը դիվանգիտական ասպարեզում կարող են վտանգել միջազգային հանրությանը, քանի որ Վաշինգտոնը փորձում է խուսափել բնականոն հարաբերություն ունենալ աշխարհի այլ երկրների հետ: