Թրամփի աղմկահարույց թուիթները և Լոնդոն-Վաշինգտոն հարաբերությունները լարվածությունը
ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմավարական յուրահատուկ հարաբերություններում հազվադեպ է եղել, երբ երկու երկրի ղեկավարները բացահայտ կերպով միմյանց քննադատած լինեն, այն էլ ոչ թե առևտրական կամ ռազմական զգայուն թեմաների, այլ մի քանի տեսագրությունների պատճառով:
Իսլամատյացություն քարոզող մի քանի տեսագրությունները վերահրապարակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը զայրույթ է պատճառել անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից Բրիտանիայի պետական ու քաղաքական պաշտոնատարներին, այն աստիճան, որ կրկին անգամ առաջ է քաշվել Թրամփի Բրիտանիա կատարելիք ուղևորությունը չեղարկելու հարցը:
Բրիտանիայի հասարակական կարծիքի ու այդ երկրի պաշտոնատարների դիտանկյունից «Նախ Բրիտանիան« ծայրահեղական խմբի առաջնորդի տեղակալ Ջայդա Ֆրանսենի անձնական էջում տեղադրված տեսագրությունները վերահրապարակելու Թրամփի քայլը հակաիսլամական ակտ համարվելուց առաջ Բրիտանիայում հասարակական կայունությունն ու անվտանգությունը խաթարելու և այդ երկրում ծայրահեղական ու բռնություն քարոզելու ուղղությամբ ջանք է ընկալվում: Բրիտանիայի ՆԳ նախարարությունը «Նախ Բրիտանիան» խմբին ատելություն տարածող ու բրտարարքների ձգտող խմբավորում է ճանաչել: Այդուհանդերձ Բրիտանիայում պաշտոնական տվյալների համաձայն, «Նախ Բրիտանիան» խմբի հանդեպ ընդհանուր հակումը մտահոգիչ չէ: Սակայն Թուիթերում ավելի քան 44 միլիոն հետևող ունեցող ԱՄՆ նախագահի կողմից Ֆրանսենի տեսագրությունների հրապարակումը վերահրապարակումն այս ծայրահեղական խմբի տեսակետները համաշխարհային դարձնելու ուղղությամբ վերցված քայլ է համարվում: Միևնույն ժամանակ Թրամփի վերահրապարակած երեք տեսագրություններից երկուսի պարագային ապացուցվել է, որ մուսուլմաններին հասցված բռնարարքների մեղադրանքն իրականությանը չի համապատասխանել:
Օրինակ մի երիտասարդի շենքի բարձրությունից վայր նետելու տեսարանը, որը Ֆրանսենը վերագրել է Իրաքի ծայրահեղական խմբերին, վերաբերում է Եգիպտոսում տեղի ունեցած ընդվզմանը: Այս պահին եվրոպական երկրներում, այդ թվում Բրիտանիայում այն մտահոգությունն է առաջացել, որ Թրամփը մատը դնելով ցեղային ու կրոնական ենթաթեքստով վեճերի վրա և ծայրահեղական խմբերին հրահրելով ի վերջո Եվրոպան խռովության է մատնելու: Այս մայրցամաքը տնտեսական, հասարակական ու մշակութային գլխավոր բարդությունների պատճառով հասարակական լարվածությունների ու անհանդարտությունների առաջացման ընդունակ է: Մի կողմից մուսուլմանների դեմ ԱՄՆ նախագահի շարունակական հարձակումները կարող են Եվրոպայում վրեժխնդրական քայլերի պատճառ դառնալ ու միևնույն ժամանակ Սպիտակ տան կողմից կանաչ ազդանշան համարվել «Նախ Բրիտանիան» խմբի նման ծայրահեղական այլ խմբերին, որպեսզի օտարամերժության հողի վրա հարձակումները խստացնեն:
CIA-ի նախկին ղեկավար Լեոն Փանեթան ասում է. «Ծայրահեղական խմբերի թուիթները վերահրապարակելու Թրամփի քայլը նշանակում է կրակի հետ խաղալ»:
Այս կրակն ԱՄՆ-ում բոցավառվել է Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլի դեպքերով և ծայրահեղական աջակողմյան խմբերի միջոցով հակացեղապաշտական մի ակտիվիստի սպանությամբ: Այժմ Վաշինգտոնի քաղաքական ու ռազմական ամենամոտիկ դաշնակցի մոտ այն մտահոգությունն է առաջացել, որ Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին Թրամփի վառած կրակը կարող է տարածվել օվկիանոսի մյուս ափին ու Brexit-ի փոխանցումային շրջանում խռովության մատնել Բրիտանիայի բորբոքված հասարակությանը: Այդ պատճառով էլ Բրիտանիայի վարչապետից սկսած մինչև կուսակցությունների առաջնորդներն ու եկեղեցու առաջնորդներն հնարավոր ամենախիստ ոճով դատապարտել են Դոնալդ Թրամփին: Այդուհանդերձ չի թվում, որ ԱՄՆ նախագահը նույնիսկ Բրիտանիայի հետ ռազմավարական յուրահատուկ հարաբերությունների պատճառով մտադրություն ունենա հրաժարվել իր ցեղապաշտության, օտարամերժության ու իսլամաֆոբիայի վրա հիմնված իր կողմնորոշումներից: