Ֆլինը «Ռուսաստան-Թրամփ» հարաբերությունների բացահայտման բանալին է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i77505-Ֆլինը_Ռուսաստան_Թրամփ_հարաբերությունների_բացահայտման_բանալին_է
Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ պատրաստ է 2016 թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի կապի մասին տեղեկություններ փոխանցել FBI-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 08:21 Asia/Tehran
  • Ֆլինը «Ռուսաստան-Թրամփ» հարաբերությունների բացահայտման բանալին է

Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ պատրաստ է 2016 թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի կապի մասին տեղեկություններ փոխանցել FBI-ին:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Մայքլ Ֆլինը  հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, կապ է հաստատել  Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ: 

Հետազոտությունները վկայում են, որ հենց այն օրը, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ստորագրեց Ռուսաստանի նկատմամբ շրջափակումների  հրամանը, Ֆելիը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլակի հետ և նրան ասել է, որ նոր նախագահի կառավարությունը կչեղարկի  Ռուսաստանի դեմ նոր շրջափակումների որոշումը: Ֆլինը Կիսլակին ասել է, որ Ռուսասատանը չփորձի հակազդել շրջափակումների որոշմանը: Մոսկվան ողջունել է Ֆլինի առաջարկը  և Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց վեց ամիս հետո, Ռուսասատանը ոչ մի քայլ չձեռնարկեց ԱՄՆ-ի դեմ: 

Այժմ երբ Մայքլ Ֆլինը խոստովանել է Ռուսաստանի հետ կապի մասին, արդեն բացահայտվել են «Ռուսաստան-Թրամփ» գործարքի գաղտնիքները: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ  տեղյակ չի եղել Ռուսաստանի հետ Մայքլ Ֆլինի, Փոլ Մենաֆարտի և նույիսկ Դոնալդ Ջունիորի կապերի մասին : Սակայն եթե Ֆելինը դատարանում խոստովանի, որ Թրամփի ուղղակի հրամանով կամ Ջերարդ Քուշների միջնորդությամբ է կապ հաստատել Ռուսասատանի հետ,  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմեղադրվի իրականությունը կոծկելու և ստելու մեջ: Իսկ եթե  FBI-ի  ղեկավար Ջեյմզ Քոմին խոստովանել էր որ Դոնալդ Թրամփն արգելել էր շարունակել Ֆլինի գործը, ապա ավելի կմեծանա նախագահի դեմ մեղադրանքները: 

Իհարկե Սպիտակ Տունը փորձում էր կոծկել Ֆլինի կապը Ռուսաստանի հետ: Սակայն Ֆելինն ի վերջո համաձայնեց  համագործակցել  «Ռաուսաստան- Թրամփ» գործով հատուկ քննիչ Ռոբերտ Մուլերի հետ  և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցուցմունքներ տալ դատարանում: Ֆլինը հայտարարել է որ Դոնալդ Թրամփի հրամանով կապ է հաստատել Ռուսաստանի հետ: Կանխատեսվում է, որ Ֆելինի հարցաքնությունները շարունակվելու դեպքում, նոր գաղտնիքներ կբացահայտվեն Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի և ռուսների հետ կապերի մասին: 

Կոնգերսի դեմոկրատականների ֆրակցիայի նախագահ Նենսի Պլուսին ասել է.-«Ռուսաստանի հետ կապ ունենալու մասին Մայքլ Ֆլինի սուտ ցուցմունքները ֆեդերալ դատարանին սև կետ է համարվում ԱՄՆ-ի պատմության մեջ»:

Փաստերը վկայում են, որ Վաթերգեյթի խայտառակության նման, որի հետևանքով նախագահության պաշտոնից հրաժարվեց այն օրերի նախագահ Ռիչարդ Նիքսոնը, այժմ Դոնալդ Թրամփը ստիպված լինի հրաժարվել իր պաշտոնից: 

Դատարանի առջև ստելը և իրականությունը խեղաթյուրելը կարող են Դոնալ Թրամփին ուղղորդել դեպի  իմպիչմենթ  և պաշտոնից հեռացում: