Ֆլինը «Ռուսաստան-Թրամփ» հարաբերությունների բացահայտման բանալին է
Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ պատրաստ է 2016 թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի կապի մասին տեղեկություններ փոխանցել FBI-ին:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, կապ է հաստատել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ:
Հետազոտությունները վկայում են, որ հենց այն օրը, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ստորագրեց Ռուսաստանի նկատմամբ շրջափակումների հրամանը, Ֆելիը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլակի հետ և նրան ասել է, որ նոր նախագահի կառավարությունը կչեղարկի Ռուսաստանի դեմ նոր շրջափակումների որոշումը: Ֆլինը Կիսլակին ասել է, որ Ռուսասատանը չփորձի հակազդել շրջափակումների որոշմանը: Մոսկվան ողջունել է Ֆլինի առաջարկը և Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց վեց ամիս հետո, Ռուսասատանը ոչ մի քայլ չձեռնարկեց ԱՄՆ-ի դեմ:
Այժմ երբ Մայքլ Ֆլինը խոստովանել է Ռուսաստանի հետ կապի մասին, արդեն բացահայտվել են «Ռուսաստան-Թրամփ» գործարքի գաղտնիքները: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանի հետ Մայքլ Ֆլինի, Փոլ Մենաֆարտի և նույիսկ Դոնալդ Ջունիորի կապերի մասին : Սակայն եթե Ֆելինը դատարանում խոստովանի, որ Թրամփի ուղղակի հրամանով կամ Ջերարդ Քուշների միջնորդությամբ է կապ հաստատել Ռուսասատանի հետ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմեղադրվի իրականությունը կոծկելու և ստելու մեջ: Իսկ եթե FBI-ի ղեկավար Ջեյմզ Քոմին խոստովանել էր որ Դոնալդ Թրամփն արգելել էր շարունակել Ֆլինի գործը, ապա ավելի կմեծանա նախագահի դեմ մեղադրանքները:
Իհարկե Սպիտակ Տունը փորձում էր կոծկել Ֆլինի կապը Ռուսաստանի հետ: Սակայն Ֆելինն ի վերջո համաձայնեց համագործակցել «Ռաուսաստան- Թրամփ» գործով հատուկ քննիչ Ռոբերտ Մուլերի հետ և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցուցմունքներ տալ դատարանում: Ֆլինը հայտարարել է որ Դոնալդ Թրամփի հրամանով կապ է հաստատել Ռուսաստանի հետ: Կանխատեսվում է, որ Ֆելինի հարցաքնությունները շարունակվելու դեպքում, նոր գաղտնիքներ կբացահայտվեն Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի և ռուսների հետ կապերի մասին:
Կոնգերսի դեմոկրատականների ֆրակցիայի նախագահ Նենսի Պլուսին ասել է.-«Ռուսաստանի հետ կապ ունենալու մասին Մայքլ Ֆլինի սուտ ցուցմունքները ֆեդերալ դատարանին սև կետ է համարվում ԱՄՆ-ի պատմության մեջ»:
Փաստերը վկայում են, որ Վաթերգեյթի խայտառակության նման, որի հետևանքով նախագահության պաշտոնից հրաժարվեց այն օրերի նախագահ Ռիչարդ Նիքսոնը, այժմ Դոնալդ Թրամփը ստիպված լինի հրաժարվել իր պաշտոնից:
Դատարանի առջև ստելը և իրականությունը խեղաթյուրելը կարող են Դոնալ Թրամփին ուղղորդել դեպի իմպիչմենթ և պաշտոնից հեռացում: