Սաուդյան Արաբիայի հակաիրանական քաղաքականությունը գործում է ի վնաս Ռիադի
Նորից կրկնելով հակաիրանական անհիմն հայտարարությունները Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը ջանք է գործադրել փոխել խնդիրը: Հռոմում անցկացված Միջերկրածովյան երկխոսության 3-րդ միջազգային նստաշրջանին ունեցած ելույթում Սաուդյան Արաբիային անմեղ ձևացնելով Ադել Ալ-Ջոբայրն ասել է.«Սաուդյան Արաբիան ահաբեկչության զոհ է և ահաբեկիչների դեմ պայքարում է»:
Նա հավելել է.«Ծայրահեղական գաղափարների դեմ պայքարի շրջանակներում Սաուդյան Արաբիան տարածաշրջանում հավասարակշռության կենտրոն է ստեղծել»: Նա նույնպես հավակնել է, որ Ռիադը նախագծեր ունի ահաբեկիչների ֆինանսական աղբյուրները ոչնչացնելու համար: Այս նախաբանով ու խնդրի շուրջ լուսանցքներ առաջացնելով Ադել Ալ-Ջոբայրը ավելի զավեշտական հայտարարություն է կատարել, ասելով.«Իրանը դյուրություններ է ստեղծել Ալ-Ղաիդա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի գործունեության համար: Նա իհարկե իր քաղաքական դառ կատակներին ևս մի հայտարարություն է ավելացրել, ասելով որ Սուդյան Արաբիան կապեր չունի Իսրայելի հետ և սպասում է խաղաղության գործընթացին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի կողմից հակասական քայլեր են նկատվել: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ականտես ենք, որ Ռիադը հակասական արտահայտություններ է անում և իրականությունները գլխիվայր ներկայացնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում :
Վերջերս Washington Post օրաթերթին տված հարցազրույցում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել է, որ Սուդյան Արաբիայում առկա կրոնական ծայրահեղականությունը Իրանի իսլամական հեղափոխության հետևանքներից է:
Այդ հարցազրույցում, սակայն, Մոհամմեդ Բեն Սալմանը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիան վերածվել է սաուդական ծայրահեղականության հիմնական կենտրոննեից մեկի: Բայց դարձյալ հերքելով հարյուրավոր փաստաթղթեր ու ապացույցներ նա նաև ջանքեր է գործադրել ԻԻՀ-ին ներկայացնել այդ երկրում առկա ծայրահեղականության հիմնական պատճառը:
Իրնց որդեգրած դիրքորոշումներով սաուդցի արքայզղները ցույց են տալիս, որ ոչ տեղեկություններ ունեն իսլամական հողափոխության էության մասին, ոչ էլ քաղաքականությունից են մի բան հասկանում: Որպես գահաժառանգ և պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանի իշխանության գալուց իվեր Սաոուդցիների վարքագծի նկարագիրը ցույց է տալիս, որ սաուդցի անփորձ արքայազները պատրանքների գիրկն են ընկել:
Սաուդցի պաշտնյաներին թվում է, թե հարձակողական քաղաքականություններով կարող են տարածաշրջանում ամրագրել իրենց գերակայութունը: Ադել Ալ-Ջոբայրի կողմից այս կարգի հաշվարկված դիրքորոշումերի մասին հայտարարությունը իրականում Ալե Սաուդիին թելադրված հայացքների կրկնությունն է: Սակայն դրանց կրկնությամբ Արաբիան ինքն իրեն է խայտառակ դարձնում: Այսօր մեծ թվով քաղաքական փորձագետներ Սաուդյան Արաբիան ճանաչում են որպես ծայրահեղականության կենտրոն: Ամերիկացի հայտնի գրող Նոամ Չամսկին մի քանի ժամանակ առաջ «Ժողովրդավարությունն այսօր» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաուդյան Արաբիան հիշել է որպես ծայրահեղականության կենտրոն, ասելով.«Սաուդյան Արաբիան ոչ միայն աջակցում է ահաբեկիչներին, այլև նրանց դպրոցներում, մզկիթներում, կրոնական դպրոցներում և հոգևորականների կողմից, իրենց հսկողության տակ գտնվող բոլոր շրջաններում տարածվում են այդ ծայրահեղական հայացքները»:
Փաստորեն այսօր սաուդցիները կրում են սաուդական ծայրահեղականության ու զավթողականության հետևանքները և քանի դեռ Ռիադը ծառայում է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի նպատակների իրագործամանը տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի: