Լավրովը կարևորել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի տարբեր նպտակները
Շաբաթ օրը, ՌԴ արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«ՀԱՊԿ-ն չի հետևւի ՆԱՏՕ-ի ուղուն, որը կոպտորեն խախտում է 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածությունները»: Նա նշել է, որ հակառակ ՆԱՏՕ-ին, ՀԱՊԿ-ն չի սպառնում որևէ երկրի և գործունեություն է ծավալում միայն անդամ պետությունների տարածքում, նրանց անվտագությունը բարձրացնելու նպատակով:
Լավրովի կողմից արևմտյան ու արևելյան ռազմական ու անվտանգության այս երկու դաշինքների տարբեր նպատակների ընդգծումը վկայում է նրանց գոյության փիլիսոփայության տարբերության մասին: 1991թ. ԱՄՆ-ը ձգտում էր ՆԱՏՕ-ի համար գոյության նոր փիլիսոփայություն ստեղծել, որպեսզի այդ կազմակերպությունը սառը պատերազմին հաջորդող շրջանում կարողանա շարունակել իր գոյությունը: Այդ ուղղությամբ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ դեպի արևելք ընդարձակվելով ցանկանում է ստեղծել աշխարհագրական մեծ տարածք ընդգրկող դաշինք՝ Ատլանտյան օվկիանոսի արևմուտքում գտնվող ԱՄՆ-ից ու Կանադայից մինչև Եվրասիայում գտնվող Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրները: ՆԱՏՕ-ն սակայն երբեք չի ընդառաջել Ռուսաստանի ներկայությունն այդ ռազմական դաշինքում:
Ռազմական հարցերի ռուս փորձագետ Անդրեյ Կոշկինն ասել է.«Այսօր, երբ Ռուսաստանը ինքնաբավության է հասել և անկախ արտաքին քաղաքականություն է վարում, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը խոսում են նրա ոտնձգության մասին»:
Վերջին տարիներին, ԱՄՆ-ի ազդեցության տակ, ՆԱՏՕ-ն ձգտել է ներկայանալ որպես միջազգային ռազմական կազմակերպություն Իսկ ՀԱՊԿ-ն ձևավորվել է 1992թ. ԱՊՀ երկրներում անվտանգություն հաստատելու նպատակով: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
ՀԱՊԿ-ն երաշխավորում է դիմագրավել այդ երկրների դեմ ուղղված ռազմական ու անվտանգության նորագույն մարահրավերները: Անվտագության հարցերի փորձագետ Իգոր Պանարինը համոզված է, որ ՀԱՊԿ-ն պաշտպանական հովանոց է Եվրասիական տնտեսական միության համար:
Ներկայումս ՀԱՊԿ-ի նպատակն է համատեղ ռազմական ուժերով պաշտպանել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը: Ռուսաստանը որպես այդ կազմակերպության առանցքային անդամ հատուկ ուշադրություն է դարձնում Եվրասիական այս կառույցի ընդլայնմանը:Վերջին տարիներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել Միջին Ասիայում և Արևելյան Եվրոպայում, որոնք ՀԱՊԿ-ի անդամ պետություններին դրդել են համակերպվել անվտանգության նոր իրավիճակին և բարձրացնել գործունակությունը:
Նկատի առնելով ՀԱՊԿ-ի անդամ երկրների դեմ ռազմական ընդհանուր սպառնալիքները, հավանաբար ապագայում ավելի է մեծանալու տարածաշրջանային անվտանգության այս կառույցի դերակատարությունը:
Իսկ ՆԱՏՕ-ն հետսառըպատերազմյան ժամանականերում անվտանգության ու կայունության ձգտելու փոխարեն, ավելի շատ լարվածություն է տարածել և խախտել է անվտանգությունը: Արևմտյան ռազմական ամենամեծ այս կազմակերպությունը շարունակում է հետևել այդ քաղաքականության: