Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է Իրանի զինված ուժերի կարողությունների ավելացումը
Այսօր Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իսլամական համակարգի և Իրանի ժողովրդի նկատմամբ անվերջանալի թշնամանքին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Թշնամու սպառնալիքներին դիմակայելու համար պետք է հզորացնել Իրանի զինված ուժերի կարողությունները»:
Մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Իրանի զինված ուշերը կարիք ունեն մտային և գիտական պատրաստվածությամբ և ամուր կամքով աշխատակազմերի, որպեսզի կարողանան պաշտպանել ժողովրդին թշնամիների հարձակումներից»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից զինված ուժերի զարգացմանը կարևորություն դարձնելը վկայում է այն մասին, որ Իրանի պաշտպանական հայեցակարգում խիստ կարևոր է այդ խնդիրը: Պաշտպանական փորձառությունը պահանջում է այդ ոլորտում առաջադիմության և ծրագրավորման անհրաժեշտությունը:
Տեսականորեն անվտանգության համար անհրաժեշտ է պաշտպանական արդյունաբերությունը հիմնել գիտության և տեխնիկական կարողությունների բարձրացման վրա: Այս անհրաժեշտությունները նկատի առնելով պաշտպանության արդյունաբերության ոլորտում մասնագետները պետք է ամենաբարձր մակարդակում դիմակայեն Իրանին սպառնացող վտանգներին:
ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է կայունության և խաղաղության հաստատման վրա և Իրանը մտադիր չէ որևէ երկրի դեմ ոտնձգություն իրականացնել, սակայն անհարժեշտության դեպքում Իրանը պատրաստ է թշնամիների հարձակումներից պաշտպանվել և այն կարողությունն ունի դիմակայել տարածաշրջանային կայությունը և անվտանգությունը խաթարող ուժերին:
Ամերիկյան Հադսոն հետազոտական կենտրոնը վերջերս հաղորդել է, որ Իրանը պաշտպանական և կանխարգելիչ ուժի տեսակետից աշխարհի 8-րդ տեղում է գտնվում:
Այժմ Իրանը կարող է դիմակայել ռազմական սպառնալիքներին:
Իրանը փորձում է զարգացնել իր ռազմական արդյունաբերության հատկապես հրթիռային պաշտպանական կարողությունը: Մյուս կողմից պատրաստել մասնագիտական կադրեր:
Այսօր կեսօրին Զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների և «Մալեք Աշթար» փառատոնի ընտրյալների հետ հանդիպման ժամանակ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի արտահայտությունները վկայում է այդ գործընթացի կիրառման անհրաժեշտության մասին:
Իրանն իր ռազմական կարողությունը զարգացնելու նպատակով օտարնեի թույլտվության կարիքը չունի և այդ ճանապարհին իրեն չի սահմանափակում, քանի որ անկախ մի երկիր բոլոր պայմաններում պետք է հզորացնի իր պաշտպանական ուժը:
Անկասկած Իրանի պաշտպանական կառույցները հենվելով իրենց կանխարգելիչ ուժի վրա անհրաժեշտության դեպքում կդիմակայեն ագրեսորների վտանգին: