Իրանի ժողովրդի նկատմամբ Նեթանյահուի թշնամանքը
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցած օրը կրկնել է Իրանի ժողովրդի դեմ իր դիրքորոշումները և կրկին ոչ թե Իսլամական հանրապետության կառավարությանը, այլ ժողովրդին է մեղադրանքներ ուղղել:
Նա անհիմն հայտարարություն կատարելով, ասել է, թե Իրանը, Հիտլերի նացիստական պետության նման փորձում է ոչնչացնել հրեաներին:
Նեթանյահուն իր աչքերը Իրանի իրողությունների վրա փակելով, երբեք չի անդրադարձել այն փաստին, որ այս երկրում ապրում են հազարավոր հրեաներ: Նա ասել է, որ Իրանի մասին շատ է կարծիք հայտնում, որովհետև ինքը պատմություն է կարդացել: Իհարկե Նեթանյահուն ավելի շատ խեղաթյուրում է պատմական իրողությունները: Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Նեթանյահուն անդրադարձել էր Հին Կտակարանում նշված Եսթերի պատմությանը և ասել, թե պատմական այս փաստը ցույց է տալիս, որ իրանցիները ձգտել են ոչնչացնել հրեաներին, սակայն դա նրանց չի հաջողվել: Այս հայտարարությունը, որ լայն արձագանք գտավ լրատվամիջոցներում, պատմական իրողության խեղաթյուրում է: Եսթերի պատմության մեջ իրանցիները ոչ միայն հրեաների սպանության չեն ձգտել, այլև կանխել են մեծ կոտորածը և իրականում փրկել են հրեաներին:
Ոչ միայն իսլամական հեղափոխությունից հետո, այլև նախորդ շրջաններում ևս միջազգային սիոնիզմը լավ հարաբերություն չի ունեցել իրանցիների հետ և փորձել է Իրանի ժողովրդին կեղեքելով, կանխել իրանցիների առաջընթացը: Իհարկե վերջին չորս տասնամյակներում այդ ջանքերը մեծացել են և իրանցի միջուկային գիտնականներին ահաբեկման և տարբեր ձևով Իրանի նկատմամբ թշնամանքների՝ ութամյա պատերազմից սկսած մինչև Նոր Սադդամի՝ Բեն Սալմանի հրահրիչ քայլերի կազմակերպման գործում ՄՈՍԱԴ-ի դերակատարությունը վկայում են այն մասին, որ սիոնիստները թշնամանք են տածում Իրանի ժողովրդի նկատմամբ և հենց այդ պատճառով այդ ռեժիմի պաշտոնատարներն իրողությունը խեղաթյուրելով, հարցականի տակ են տանում իրանցիների անցյալը:
Պատմական փաստերը վկայում են այն մասին, որ Իրանի ժողովուրդը հրեա ցեղի փրկիչն է եղել և այսօր էլ տարածաշրջանի ամենաապահով երկիրն է հրեաների համար: Սակայն սիոնիստները փորձում են Իրանի ժողովրդի դեմ թշնամության միջոցով, անկարևոր դարձնել պաղեստինյան տարածքների բռնագրավման պատճառով առաջացած ներքին ճգնաժամերը և այդպիսով վերտարածաշրջանային միջամտությունները կենտրոնացնել Իրանի վրա:
Իրանի ժողովուրդը պաշտպանում է Պաղեստինի ազատության գաղափարը և դա է հանդիսանում այս ժողովրդի հետ թշնամության գլխավոր պատճառը: Իրանի ժողովուրդը չնայած իր ճաշակների ու տեսակետների տարբերությանը, միշտ շարունակելու է Սիոնիստական ռեժիմի նկատմամբ թշնամությունը և միգուցե դա է պատճառը, որ Նեթանյահուն մարդու իրավունքների ոտնահարման իր սև վիճակացույցով, Իրանի ժողովրդին նմանեցրել է Գերմանիայի նացիստներին և ձգտում է իսլամ աշխարհում ինչ-որ դաշնակից գտնել Թեհրանի դեմ: