Սաուդյան Արաբիան ՝ Իրանի դեմ Վաշինգտոնի տարածաշրջանային կոալիցիայի ձևավորման առանցքը
Իրանի դեմ Ռիադի պետայրերի հանդուգն հայտարարությունները վերջին օրերին դարձել են քննադատությունների ու քննարկման թեմա: Քաղաքական շրջանակներում ենթադրություններ են արվում այդ կապակցությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները կիրակի օրը aմերիկա-իսրայելական ՍԱԲԱՆ հաստատության հյուրընկալությամբ նիստում իր առաջին մամուլի ասուլիսում նշել է.«ԱՄՆ-ը փորձել է Իրանի դեմ տարածաշրջանային կոալիցիա ձևավորել : Արաբիա կատարած այցիցի հետո, Թրամփը ջանացել է «մեծ հաջողություններ» ունենալ Իրանի դեմ տարածաշրջանային կոնսենսուս ստեղծելու հարցում:
Իհարկե նախքան հարցը Սպիտակ տան կողմից արծարծվելուց առաջ, New York Times օրաթերթին տված հարցազրույցում, Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը զայրույթով ուղեկցվող հանդուգն հայտարարություններով, որոնք վկայում են Սիրիայում, Իրաքում և Լիբանանում Ռիադի խափանարար դավերի ձախողման մասին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ է ներկայացրել: Իրողությունն այն է, որ Դիմադրությանը վնասելու համար ԱՄՆ-n և Iսրայելը փորձել են բոլոր տարբերակները և այսօր փորձում են Արաբիայի վառված խաղաքարտով նոր խաղ սկսել:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդաm Ռո Կանան նոյեմբերի 17-ին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, քննադատելով տարածաշրջանում Ռիադի քաղաքականություններն, ասել էր.«Մոհամմեդ Բին Սալմանը ոչ ձեռներեց է , ոչ էլ հեռատես և հավանական է քայլեր անի, որոնք դեմ են լինելու իր երկրի շահերին»:
Այս հայտարարուլյունը խոսում է այն մասին, որ Արաբիան փորձում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողքին կանգնելով, կանխել փոփոխությունները, որոնք չեն ծառայելու իր տարածաշրջանում նպատակներին: Այս հաշվարկումներում սխալ է այն իրողության անտեսումը, որ Արաբիան Վաշինգտոնում և Թել Ավիվում քաղաքական խաղերի զոհ է դարձել: Նրանց համար Ռիադը միմիայն նպատակների իրագործման թիրախ է , ոչ ավելին: Չմոռանանք, որ ընտրարշավի ժամանակ, Թրամփը բացեիբաց անարգում էր Արաբիային և ԱՄՆ արտաքին քաղաքականությունում Արաբիային վարկաբեկելով ասում էր .«Ալե-Սաուդը մեզ համար կաթնատու կով է: Երբ նրանք այլևս չեն կարողնա մեզ դոլար ու ոսկի տալ, այն ժամանակ մենք նրան կգլխատենք: Սա իրողություն է, որի մասին տեղյակ են ԱՄՆ-ի բարեկամներն ու թշնամիները»:
Իր խոսքն Արաբիային ուղղելով, Թրամփն ասել է.«Պետք չէ մտածել, որ աշխարհի տարբեր անկյուններով ստեղծած վահաբական խմբերը, որոնց վայրագության տարածման և մարդկանց գլխատելու կոչ եք արել , ձեզ պաշտպանելու են: Այդ խմբերն աշխարհում ձեզանից բացի ուրիշների չեն ճանաչում : Մի օր գալու է ձեր հերթը և նրանք աշխարհի բոլոր կողմերից ձեր կողմն են գալու ՝ հաշվեհարդար տեսնելու համար»:
Ռիադը համարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի տարածաշրջանային նպատակների իրականացման կամուրջը, սակայն ամենայն հավանականությամբ, այդ կամուրջը Արաբիայի համար հաղթանակ չի բերելու: