Գերմանիան ու Ֆրանսիան փորձում են սպառնալիք ներկայացնել Իրանի հրթիռային պաշտպանական ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i77767-Գերմանիան_ու_Ֆրանսիան_փորձում_են_սպառնալիք_ներկայացնել_Իրանի_հրթիռային_պաշտպանական_ծրագիրը
Երկուշաբթի օրը, իր գերմանացի պաշտոնակից Զիգմար Գաբրիելի հետ մամլո համատեղ ասուլիսում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դորիանը Իրանին մեղադրել է տարածաշրջանում դավադրություն կատարելու մեջ և Իրանից պահանջել է դադարեցնել բալիստիկ հրթիռների արտադրման ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 09:28 Asia/Tehran
  • Գերմանիան ու Ֆրանսիան փորձում են սպառնալիք ներկայացնել Իրանի հրթիռային պաշտպանական ծրագիրը

Երկուշաբթի օրը, իր գերմանացի պաշտոնակից Զիգմար Գաբրիելի հետ մամլո համատեղ ասուլիսում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դորիանը Իրանին մեղադրել է տարածաշրջանում դավադրություն կատարելու մեջ և Իրանից պահանջել է դադարեցնել բալիստիկ հրթիռների արտադրման ծրագիրը:

Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը խափանելու գործոնների և Իրանի հրթիռային կարողության միջև կապ ստեղծելով, թշնամիները ձգտում են ենթահող ստեղծել տարածաշրջանում իրենց տիրակալական նպատակների առաջմղման համար: Արևմուտքը դեմ է Իրանի անկախ ու հզոր լինելուն, որովհետև ԻԻՀ-ը դեմ է տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրին օտարների միջամտությանը:

Եթե ԻԻՀ-ը լսեր այս ստաբանություններին ու սպառնալիքներին, այսօր այլ վիճակ էր ունենալու և ոչ ԱՄՆ-ը ոչ էլ Եվրոպան դեմ չէին լինի Իրանին:

ԻԻՀ բազմիցս ապացուցել է, որ նման կոպիտ ու հրամայական դիրքորոշումները ոչ մի արժեք չեն ներկայացնում Իրանի մեծ ժողովրդի մոտ: Նման լեզվագարությունները ոչ միայն թանկ են վերջանալու Իրան-Եվրամիություն հարաբերությունների համար, այլև Իրանի ժողովուրդը ավելի վճռակամ է դառնալու իր հրթիռային կարողությունը մեծացնելու հարցում: Որովհետև այդպիսով ավելի է բացահայտվելու Իրանին ու տարածաշրջանին սպառնացողների ինքնությունը: Եթե ինչպես Ֆրանսիայի արտգործնախարարն է ասում, Իրանը դավադրություն կատարեր տարածաշրջանում, այսօր ոչ միայն տարածաշրջանը, այլև եվրոպական քաղաքներն ու Ամերիկան ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ասպատակության թիրախ կլինեին: Ահաբեկչական այդ խմբավորումները Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի  և  մի շարք եվրոպական երկրների հովանավորությամբ առիթ ունեցան անապահով դարձնել տարածաշրջանը:

Իրանի դեմ այս կեղծ հայտարարությունն ավելին է քան պատրվակ: Հարցն այն է, որ երկու տարի առաջ, չնայած Իրանի հետ միջուկային բանակցություններում ձեռք բերված հաջողությանը, ԱՄՆ-ն ու Եվրոպան փորձեցին նոր պատրվակներ որոնել Իրանին սպառնալիք ներկայացնելու համար: Երբ Իրանի միջուկային ծրագրի սպառնալի լինելու պատրվակով, ամերիկացիները որոշեցին Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել, ԱՄՆ-ը հայտարարեց, որ չնայած միջուկային հարցում կայացած համաձայնությանը, Եվրոպայում մնալու է հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Այդ օրերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որԱՄՆ-ի իրարամերժ հայտարարությունները  վկայում են, որ Իրանը սկզբից պատրվակ է եղել:

Իրողությունն այն է, որ այսօր էլ Իրանին սպառնալիք ներկայացնելը պատրվակ է: Սակայն հրթիռային կարողության մասին Իրանի դիրքորոշումը հստակ է: Իրանի հրթիռային կարողությունը կանխարգելիչ բնույթ է կրում և այդ հարցով Իրանը ոչ մեկի թույլտվության կարիքը չունի: Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան մտահոգված են տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությամբ, պետք է ժամանակ տրամադրեն զինաթափման մասին ՄԱԿ-ի բանաձևերի իրագործման, և Իսրայելին պատկանող միջուկային սպառազինությունից զերծ Միջին Արևելք կերտելու համար, իսկ հետո վերահսկեն ընդունված զենքերի օգտագործումը:

Իրանի հրթիռային կարողության նկատմամբ խտրական վերաբերմունքը և այն սպառնալիք ներկայացնելը նշանակում է միջամտել երկրների պաշտպանական օրինական իրավունքներին: