ԻՀԿ-ն հակազդել է Երուսաղեմի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությանը
Իսլամական համագործակցության կազմակերպությունը զգուշացրել է Վաշինգտոնին՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու հավանականության կապակցությամբ:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ կազմակերպությունը ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի հնարավոր ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք խիստ բացասաբար կընդունվի իսլամական աշխարհում։ Հաղորդագրությունում նշվում է, որ ամերիկյան կողմի նման քայլերը «բաց ագրեսիա» կդառնան իսլամ դավանողների հանդեպ։
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Մայք Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա օրերին կտեղեկացնի, թե Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմի կարգավիճակը` որպես Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ: Սա այն դեպքում, երբ Սպիտակ Տունը հայտարարել էր որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Դոնալդ Թրամփը կհետաձգի այդ որոշումը: Սա այն դեպքում, երբ Թրամփը բազմիցս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Թրամփի այդ խոստումը պատճառ է դարձել, որ սիոնիստների մոտ Դոնալդ Թրամփը մեծ հեղինակությւոն և սեր վայելի:
ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը կայացել է 1995 թ.-ին՝ ԱՄՆ-ի կոնգրեսում: Սակայն որոշ դիվանագիտական նկատառումների և համաշխարհային հակառակության պատճառով, ԱՄՆ-ի կառավարությունը այդ որոշումը հետաձգել է և տարբեր կառավարություններ ամեն վեց ամիս մեկ անգամ այդ մասին որոշում են ընդունել: Անկասկած այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թույլ տված որևէ սայթաքում կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վաշինգտոնի համար:
Չմայած դեռ ԱՄՆ-ի նախագահը այդ կապակցությամբ որոշում չի կայացրել, սակայն համաշխարհային հանրությունը խիստ հակազդել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն վերջերս մի բանաձև է ընդունել , որով Իսրայելին ճանաչում է որպես Երուսաղեմը օկուպացնող ռեժիմ: Այդ բանաձևի համաձայն, Իսրայելը ոչ մի առնչություն չունի Երուսաղեմի հետ և Սիոնիստական ռեժիմի կողմից այդ քաղաքի դեմ որդեգրած քաղաքականությունները համարվում են միջազգային օրենքների խախտում:
Նկատի առնելով Երուսաղեմի կարևորությունը, պաղեստինցիների և հատկապես իսլամական երկրների համար ԱՄՆ-ի կողմից Իսրայելի օգտին վերցրած քայլերը կարող են դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներ ունենալ Վաշինգտոնի համար:
Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը կարող է ներքին և արտաքին ճակատներում ավելացնել ԱՄՆ-ի նախագահի դեմ ուղղված մարտահրավերները և մեծ ատելություն տարածել աշխարհում ԱՄՆ-ի դեմ:
Սա այն դեպքում երբ անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ժողովուրդը դեմ է Թրամփի այդ քայլին:
Բրուքինգզ հետազոտական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը դեմ է այդ երկրի նախագահի կողմից ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի հանդեպ ցուցաբերած հովանավորությունը և Երուսաղեմի օկուպացման հաստատումը խիստ բացասաբար են ընդունվում իսլամական աշխարհում, որի հետևամքով միջազգային ասպարեզում ԱՄՆ-ն մեկուսացվում է ։