Իսրայելն ամեն օր ավելի սանձարձակ է դառնում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78065-Իսրայելն_ամեն_օր_ավելի_սանձարձակ_է_դառնում
Չնայած տարածաշրջանային ու համաշխարհային ծավալուն անհամաձայնություններին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց,որ ԱՄՆ-ն Ղոդսը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 08:45 Asia/Tehran
  • Իսրայելն ամեն օր ավելի  սանձարձակ  է դառնում

Չնայած տարածաշրջանային ու համաշխարհային ծավալուն անհամաձայնություններին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց,որ ԱՄՆ-ն Ղոդսը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք:

Հարց է ծագում, թե արդյո՞ք ԱՄՆ-ն այդ սցենարով ձգտում է տարածաշրջանում նոր արկածախնդրությունների :

Մոտ 70 տարի է, որ բռնագրավված է Պաղեստինը և այս տարիների ընթացքում իսլամական բազմաթիվ երկրներ հայտնվել են սիոնիստների ոտնձգությունների ու օկուպացիայի թիրախում: Ներկայումս տարածաշրջանին և մասնավորապես Պաղեստինի բռնահարված ժողովրդին ուղղված   ԱՄՆ-ի ուղերձն է այդ օկուպացիայի կայունացումը: Իհարկե Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը չի նշանակում, որ ամերիկացիներն ավելի վաղ նման նպատակ չեն ունեցել: ԱՄՆ-ն նախկինում ևս փորձել էր իրականացնել իր դեսպանությունը Ղոդս տեղափոխելու ծրագիրը, բայց ելնելով որոշ նկատառումներից,  հրաժարվել էր այդ մտադրությունից: Այժմ խորհելու տեղիք է տալիս այն փաստը, թե ինչու այս ժամանակահատվածում չնայած առկա մարտահրավերներին ու անհամաձայնություններին , Թրամփը նման որոշում կայացրեց: 

Առերևույթ, տարածաշրջանում Իսրայելի ծանր վիճակը և Սիոնիստական ռեժիմի ներքին խնդիրները պատճառ են դարձել, որ ԱՄՆ իշխանությունները նոր փոփոխություններ ակնկալեն տարածաշրջանում, որպեսզի կարողանան Իսրայելի վիճակը կայունացնել: ԻԼԻՊ-ը Սիրիայում ու Իրաքում պարտության մատնվեց, իսկ Եմենի դեմ ոտնձգելու Արաբիայի սցենարը չկարողացավ իրականացնել Ռիադի նպատակաները:

Ներկայումս Իսրայելը շատ թույլ դիրքում է գտնվում և տարածաշրջանային քաղաքականություններում խնդիրներ ունի: Նման զգայուն պայմաններում Թրամփը փորձում է խորացնել իսլամական երկրների միջև ճեղքվածքը: Մի քանի օր առաջ Նեթանյահուի  հայտարարությունները և արաբական երկրների, մասնավորապես՝ Արաբիայի հետ Իսրայելի գաղտնի հարաբերությունների բացահայտումը ևս նպաստել են Թրամփի այդ որոշման կայացմանը:

Նման իրավիճակում նոր ճգնաժամի մեկնարկը կարող է նոր հակամարտություններ առաջացնել տարածաշրջանում, որպեսզի ԱՄՆ-ն ու Իսրայելն իրենց կարծիքով կկարողանան մեկընդմիշտ փակել Պաղեստինի հարցը: Այդ ոտձնգությունն իրականում Միջին Արևելքի նոր քարտեզի մեկ այլ հատվածն է:

ԻԻՀ ԱԳ նախարարությունը չորեքշաբթի երեկոյան հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ հրահրիչ որոշումը բացահայտում է ԱՄՆ կառավարության չար նպատակները և հեղինակազրկում այդ երկրին, ապացուցելով, որ ԱՄՆ-ն չեզոք դիրքորոշում չունի այսպես կոչված հաշտության բանակցությունների գործընթացում:

Փորձը ցույց է տվել, որ Պաղեստինի հարցը որպես իսլամական աշխարհի գերխնդիր, պետք է լրջորեն հետևել և միջազգային շրջանակներում բացահայտել այդ չարաբաստիկ երևույթի էությունը: Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստեր գումարել և ցույց տալ, որ Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ որոշումը նշանակում է ոտնահարել  բոլոր մուսուլմանների իրավունքները, ինչն անպատասխան չի մնալու: