Իսրայելն ամեն օր ավելի սանձարձակ է դառնում
Չնայած տարածաշրջանային ու համաշխարհային ծավալուն անհամաձայնություններին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց,որ ԱՄՆ-ն Ղոդսը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք:
Հարց է ծագում, թե արդյո՞ք ԱՄՆ-ն այդ սցենարով ձգտում է տարածաշրջանում նոր արկածախնդրությունների :
Մոտ 70 տարի է, որ բռնագրավված է Պաղեստինը և այս տարիների ընթացքում իսլամական բազմաթիվ երկրներ հայտնվել են սիոնիստների ոտնձգությունների ու օկուպացիայի թիրախում: Ներկայումս տարածաշրջանին և մասնավորապես Պաղեստինի բռնահարված ժողովրդին ուղղված ԱՄՆ-ի ուղերձն է այդ օկուպացիայի կայունացումը: Իհարկե Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը չի նշանակում, որ ամերիկացիներն ավելի վաղ նման նպատակ չեն ունեցել: ԱՄՆ-ն նախկինում ևս փորձել էր իրականացնել իր դեսպանությունը Ղոդս տեղափոխելու ծրագիրը, բայց ելնելով որոշ նկատառումներից, հրաժարվել էր այդ մտադրությունից: Այժմ խորհելու տեղիք է տալիս այն փաստը, թե ինչու այս ժամանակահատվածում չնայած առկա մարտահրավերներին ու անհամաձայնություններին , Թրամփը նման որոշում կայացրեց:
Առերևույթ, տարածաշրջանում Իսրայելի ծանր վիճակը և Սիոնիստական ռեժիմի ներքին խնդիրները պատճառ են դարձել, որ ԱՄՆ իշխանությունները նոր փոփոխություններ ակնկալեն տարածաշրջանում, որպեսզի կարողանան Իսրայելի վիճակը կայունացնել: ԻԼԻՊ-ը Սիրիայում ու Իրաքում պարտության մատնվեց, իսկ Եմենի դեմ ոտնձգելու Արաբիայի սցենարը չկարողացավ իրականացնել Ռիադի նպատակաները:
Ներկայումս Իսրայելը շատ թույլ դիրքում է գտնվում և տարածաշրջանային քաղաքականություններում խնդիրներ ունի: Նման զգայուն պայմաններում Թրամփը փորձում է խորացնել իսլամական երկրների միջև ճեղքվածքը: Մի քանի օր առաջ Նեթանյահուի հայտարարությունները և արաբական երկրների, մասնավորապես՝ Արաբիայի հետ Իսրայելի գաղտնի հարաբերությունների բացահայտումը ևս նպաստել են Թրամփի այդ որոշման կայացմանը:
Նման իրավիճակում նոր ճգնաժամի մեկնարկը կարող է նոր հակամարտություններ առաջացնել տարածաշրջանում, որպեսզի ԱՄՆ-ն ու Իսրայելն իրենց կարծիքով կկարողանան մեկընդմիշտ փակել Պաղեստինի հարցը: Այդ ոտձնգությունն իրականում Միջին Արևելքի նոր քարտեզի մեկ այլ հատվածն է:
ԻԻՀ ԱԳ նախարարությունը չորեքշաբթի երեկոյան հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ հրահրիչ որոշումը բացահայտում է ԱՄՆ կառավարության չար նպատակները և հեղինակազրկում այդ երկրին, ապացուցելով, որ ԱՄՆ-ն չեզոք դիրքորոշում չունի այսպես կոչված հաշտության բանակցությունների գործընթացում:
Փորձը ցույց է տվել, որ Պաղեստինի հարցը որպես իսլամական աշխարհի գերխնդիր, պետք է լրջորեն հետևել և միջազգային շրջանակներում բացահայտել այդ չարաբաստիկ երևույթի էությունը: Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստեր գումարել և ցույց տալ, որ Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ որոշումը նշանակում է ոտնահարել բոլոր մուսուլմանների իրավունքները, ինչն անպատասխան չի մնալու: