Չորրորդ ինթիֆադան ՝ Թրամփի ու Նեթանյահուի ռազմամոլությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78093-Չորրորդ_ինթիֆադան_Թրամփի_ու_Նեթանյահուի_ռազմամոլությունների_դեմ
Ուրաբթ օրը իսլամական երկրներում հակաամերիկյան-սիոնիստական ցույցեր են կայացել: Ցուցարարները պաշտպանել են պաղեստինցիների նոր ինթիֆադան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 14:15 Asia/Tehran

Ուրաբթ օրը իսլամական երկրներում հակաամերիկյան-սիոնիստական ցույցեր են կայացել: Ցուցարարները պաշտպանել են պաղեստինցիների նոր ինթիֆադան:

Հակադարձելով ԱՄՆ նախագահի միակողմանի ու անպատասխանատու որոշմանը, պաղեստինյան դիմադրության խմբերը հայտարարել են, որ Թրամփի որոշումը հատել է բոլոր կարմիր գծերը ՝ համարվելով պաղեստինցիների դեմ պատերազմի կոչ: Դա պահանջում է նոր ինթիֆադա: Թրամփը որոշում է կայացրել, որը միջին Արևելքը նոր պատերազմի մեջ է ներքաշելու: Պատերազմ, որ հակառակ Միջինարևելյան վերջին յոթ տարիների զարգացումներին, ներքաղաքակրթության պատերազմ չի լինելու: Պատերազմի մեջ է լինելու Իսրայելը:

 

ԱՄՆ նախագահի որոշումը ոչ միայն ինչպես ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար ՝ Էսմայիլ Հանիեն է ասել, հանգեցնելու է չորրորդ ինթիֆադային, այլև առթելու է իսլամական աշխարհի հանրային զայրույթը: Հաշվի առնելով մուսուլմանների առաջին աղոթատեղի Ղոդսի կրոնական առումով զբաղեցրած դիրքն ու արժեքը, Պաղեստինը միայնակ չի լինելու չորրորդ ինթիֆադայում: Փաստորեն նոր ինթիֆադան, որ ըստ Հանիեի մեկնարկելու է դեկտեմբերի 8-ից, 2015 թվականի հոկտեմբերի մեկից սկսած և մինչ այսօր շարունակվող Ղոդսի ինթիֆադայից տարբերվելու է նրանով, որ մեկնարկելու է ամբողջությամբ հակաիսրայելական համաշխարհային միջավայրում և իսլամական աշխարհում ևս առկա է լինելու ինթիֆադան պաշտպանող «Իսլամական կոնսենսուսը»:

 

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն այնպիսի հանգամանքներում է ուրբաթ օրը Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման հարցով նիստ գումարելու, երբ բացի ԱՄՆ-ից, խորհրդի մյուս մշտական անդամները դեմ են գնացել այդ որոշմանը: «Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների կոմիտե»-ն ևս ՄԱԿ-ի ԳԱ-ում հատուկ նիստ է գումարել ՝ Թրամփի այդ քայլին իր ընդդիմությունը հայտնելով: Տարածաշրջանային մասշտաբով ևս, իսլամական երկրներում ժողովրդական լայնամասշտաբ ցույցերի կողքին, Թունիսի խորհրդարանը հակաամերիկյան օրինագիծ է ընդունել: Իսկ իսլամական համագործակցության կազմակերպությունը դեկտեմբերի 13-ին նիստ է գումարելու ՝ Պաղեստինին և Ղոդսին աջակցելու համար: Այս հակազդեցությունները վկայում են այն մասին, որ Ղոդսն Իսրայելի համար փշոտ պատառ է լինելու, նույնիսկ եթե նրան աջակցեն ԱՄՆ-ն և արաբ վարձկան ղեկավարները:

 

Պաղեստինցիների համար Ղոդսն այնքան մեծ նշանակություն ունի, որ  նախորդ երեք ինթիֆադաները նվիրված էին նրա պաշտպանությանն, այն տարբերությամբ, որ նախորդ ինթիֆադաներում, չնայած Ղոդսի մասին Իսրայելի հայտարարություններին, Ղոդսն օկուպացված շրջան էր, իսկ չորրորդ ինթիֆադան այն պատճառով է սկսվում, որ ԱՄՆ-ի որոշմամբ, Ղոդսն առանձնանալու է Պաղեստինից: Իսրայելին պաշտպանելու նպատակով իր որոշմամբ, ԱՄՆ-ն մեծացրել  է իսլամ-սիոնիզմ երկբևեռությունը և արագացրել Միջին Արևելքում այդ կեղծ ռեժիմի կործանման գործընթացը: